Ձեռքներդ հեռո՛ւ պահեք մեր եկեղեցուց. Ալեքսանյան

«Մեղսավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք լինել եկեղեցու կողքին»,- այս մասին «Մեր ձևով» շարժման հրավիրած մեծ հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Նա հայտարարեց, որ իրենց ներկայությամբ հիմա կանգնած են քաղբանտարկյալների թիկունքին և գծում են կարմիր գծեր, իսկ այս իշխանությունը չունի կարմիր գիծ, և այդ գծերը սահմանում է հայ ժողովուրդն իր դիմադրությամբ։

«Եվ հիմա պահանջում ենք՝ ձեռքներդ հեռո՛ւ քաշեք մեր եկեղեցուց։ Պահանջում ենք ազատություն սրբազաններին, պահանջում ենք ազատություն քաղբանտարկյալներին, պահանջում ենք ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին»,- ասաց շարժման ներկայացուցիչը։

Ըստ նրա, Հայաստանն այս իշխանության հետ ոչ մի հեռանկար չունի։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը չեն տիրապետում իրավիճակին, ժողովուրդն ատում է նրանց։ Ատում է ժողովրդի հույսն արթնացնելու և չարդարացնելու համար, ատում է ոչմիթիզական դիրքավորման և Արցախը հանձնելու համար, ատում է ժողովրդին տուգանքի մատերիալ սարքելու համար, իսկ այսօր արդեն՝ բոլորիս սրբություններին դեմ գնալու համար։

Վեհափառի և եկեղեցու դեմ արշավն այլևս տեսական կանխատեսում չէ, մեղսավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք լինել եկեղեցու կողքին։ Եկեղեցին քար ու պատ չէ, եկեղեցին մեր ազգի ոգին է, և ով գնում է եկեղեցու դեմ, գնում է իր ազգի դեմ։ Իշխանական սադրանքներն այսօր չեն կարող ետ պահել մեզ մեր Հայաստանի, մեր երազած Հայաստանի ու զարգացող Հայաստանի համար պայքարից»,- ասաց Ալիկ Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս