1 տարի առաջ, երբ իշխանության վարկանիշը բարձր էր, GALLUP-ը ճիշտն էր, լավն էր, հիմա մենք դարձել ենք ոչ ճիշտ, կեղծ կազմակերպություն. Արամ Նավասարդյան

Նախընտրական շրջանում, երբ GALLUP International Association-ի իրականացրած հարցումները ցույց էին տալիս, որ իշխանության վարկանիշը օր օրի նվազում է, իշխանական թևից հնչում էին կարծիքներ, թե GALLUP International Association-ի իրականացրած հարցումներ արժանահավատ չէին, անգամ խոսվում էր, որ այդ կառույցի իրականացրած հարցումները ոչ արժանահավատ են: GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ կառույցի վերաբերյալ նման դիտարկումներ հնչում են նաև Հանրային հեռուստաընկերությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հավաքվածներին ներկայացրեց Հանրային Հեռուստաընկերության մեկ տարի առաջ ցուցադրված մի ռեպորտաժ, որում GALLUP International Association-ի՝ 2020թ. հունիսի 3-ի իրականացրած հարցման արդյունքները դիտարկվում էին բավականին արժանահավատ:

«Այդ ժամանակ իշխող ուժի մոտ և պետական, Հանրային հեռուստաընկերության մոտ չէր առաջանում ոչ մի հարց մեր հետազոտությունների վերաբերյալ…

Անցած տարի հունիսին իրականացրած հարցման ժամանակ «Իմ քայլը» դաշինքը, որը նույն ՔՊ-ն էր, եթե ընտրություն լիներ առաջիկա կիրակի օրը, ստանալու էր 55% ձայն, ինչի հետ համաձայն էր մեր իշխող ուժը: Այսինքն՝ անցել է մեկ տարի, մեկ տարվա ընթացքում բոլորս գիտենք՝ ինչ է եղել, և ըստ պետական մարմինների արձանագրած ցուցանիշի, նա ստացել է 53.91%: Այսինքն՝ կա մոտեցում, որ այս մեկ տարվա արհավիրքը իրենց համար արժեցել է 1% վարկանիշ:

Ես ոչ մի բան ավելացնելու այլևս չունեմ: Սա այն ցուցանիշն է, որին իրենք համաձայնվել են, և այն ժամանակ դե մենք ճիշտն էինք, լավն էինք, որովհետև իրենց վարկանիշը լավն էր, և անցել է մեկ տարի, մենք դարձել ենք ոչ ճիշտ կազմակերպություն, կեղծ տվյալներ հրապարակող կազմակերպություն, բայց իրենց վարկանիշը նվազել է ընդամենը 1%, ի՞նչ ա եղել, որ․․․»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս