
2/15 տեղամասում ՔՊ-ն ստացել է 334, «Հայաստան» դաշինքը՝ 178, «Պատիվ ունեմ»-ը՝ 136 ձայն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Երևանի 2/15 ընտրական տեղամասում գրանցված 1626 ընտրողներից ընտրությանը մասնակցել է տեխնիկական սարքավորման հիման վրա 856 ընտրող, ցուցակների ստորագրությունների հիման վրա 853 ընտրող: Պարզվեց, որ 3 ընտրող չեն ստորագրել ընտրողների գրանցամատյանում:
Քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում ընտրողների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 334
«Հայաստան» դաշինք-178
«Պատիվ ունեմ» դաշինք-136
Մնացած ձայները բաժանվեցին առաջադրված մյուս կուսակցությունների ու դաշինքների միջև: