Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Շիշ բռնողի» տարածած լուսանկարի առնչությամբ

«Շիշ բռնող» մականվամբ «Իմ քայլը» խմբակցության հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընտրատեղամասերից մեկի ընտրախցիկից լուսանկար, որում, չընտրված քվեաթերթիկների համար նախատեսված տուփի մեջ, ի թիվս այլ քվեաթերթիկների, նկատելի են «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները: Վերջինս լուսանկարներին կից արել է «Մերժվածներ» գրառումը և դրել ծիծաղող նշան:

Իմքայլական պատգամավորի արածը դիտարկվում է՝ որպես քվեարկության գաղտնիության ենթադրյալ խախտում:

Ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ հրապարակված լուսանկարի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկացնենք նաև՝ Ոստիկանության «թեժ գժով» հունիսի 20-ին ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 24 ահազանգ՝ ընտակաշառքի, ընտրատեղամասում տեխնիկական բնույթի խնդիրների, տեղեկատվական բնույթի տեղեկություն ստանալու և այլնի առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս