Խաչատուր Սուքիասյանին առաջարկել են Մեղրիում տերմինալ կառուցել ու մեզ նորից ծառայեցնել ինչ-որ մեկին. բեռնափոխադրող

Ավտոներկրողներն ու բեռնափոխադրողներն այսօր կրկին ՊԵԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։ Ինչպես հավաքվածներն էին պնդում՝ իրենք, մի քանի ամիս է՝ տասնյակ նամակներ են ուղղել ՊԵԿ-ին, սակայն որևէ պատասխան չեն ստացել, ուստի հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ փորձելով ստանալ պատասխանները:

Առաջինը 100 բեռնափոխադրողների՝ Մեղրիում սեփական մաքսատուն կառուցելու երաշխիք ստանալու ցանկությունն է: Այս հարցով, ինչպես փոխանցում են բեռնափոխադրողները, 3 ամիս առաջ դիմել են Պետական եկամուտների կոմիտե՝ նամակում ընդգծելով, որ հանկարծ յուրային գործարարներին չփոխանցեն իրենց ցանկության մասին ու նրանց չտան այդ թույլտվությունը:

«Թող ինձ երաշխիք տան, մենք հող առնենք, մաքսային վերահսկողության տարածք կառուցենք… 2019թ.-ին մեզ ուղարկում էին 5 տարբեր սեփական մաքսային տարածքներ, որտեղ մաքսային տեսուչները, պարզապես ներկա լինելով, իրականացնում էին մաքսային գործառույթները: Հիմա մենք կարող ենք սեփական միջոցներով դա իրականացնել, կառուցել: Պարզապես հիմա ուղղակի ասում եմ, հիմա լսել ենք, որ յուրայիններից որոշ օլիգարխների են դիմել՝ ընտրություններին մասնակից, Խաչատուր Սուքիասյանի անունը տալիս են, թող պարզապես պարոն Սուքիասյանը ասի՝ իրեն առաջարկե՞լ են տերմինալ կառուցել Մեղրիում և մեզ նորից ծառայեցնել ինչ-որ մեկին: Մենք արդեն սովոր ենք, ոնց որ ավտոներկրողները, միավորվեցինք մեկ ընկերության մեջ, դառանք տասնյակ խոշոր հարկատուների ցանկում: Հիմա մենք բեռնափոխադրողներով կարող ենք նույնպես ստեղծել ՍՊԸ, գումար հավաքագրել, այդ տերմինալը բացել և հարյուր ընտանիք կերակրել: Փաստ ա՝ բոլորն էլ կասեն՝ «վարկի տակ ենք, ֆուռերը կանգնած են, չեն աշխատում»»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս