Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ քննչական վարչության՝ Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Այսօր կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներին և գործիքներին անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ասաց, որ դեռևս մարտի սկզբին ՊԵկ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվել է մի քանի ուղղությամբ աշխատող աշխատանքային խումբ՝ օպերատիվ տեղեկությունների տրամադրման և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հետևանքները չեզոքացնելու համար:
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շահառուները հաճախ խնդիրներ էին ունենում շահառուների ցուցակներում տեղ գտած անճշտությունների հարցով: Այդ անճշտությունների համար պատասխանատուն, շատերի դիտարկմամբ, Պետական եկամուտների կոմիտեն է:
ԱԺ հերթական քառօրյայում, հավանաբար այսօր, պետք է քվեարկության դրվի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու հարցը: Այս հարցին նախորդ շաբաթ՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման առաջին ատյան դատարանի որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել: 168.am-ի հետ զրույցում Հովիկ Սուքիասյանն ասաց, որ գործը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է հետաձգել ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցով այսօր նշանակված դատական նիստը: 168.am-ին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործը։
Այս շաբաթ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու մասին հարցը, ինչը նշանակում է, որ այն կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում։
«Ucom» ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները առգրավել են մի շարք փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչը: Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ գործընթացում մի շարք խնդիրներ կային, ինչպես, օրինակ, դատարանի որոշման մեջ այլ մեքենայի համար գրված լինելը, այնպես էլ խուզարկության որոշման մեջ առկա ձևակերպումները, մասնավորապես, նշված է, թե կարող են առգրավել էլեկտրոնային փաստաթղթեր կամ թղթապանակներ, այնինչ, փաստաբանի փոխանցմամբ, առգրավվել է համակարգիչը, ինչը դատարանի ձևակերպումից չի բխում:
Խուզարկություն` Ucom-ի տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում. ՈւՂԻՂ
Կառավարությունը՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրամադրել է ավելի քան 54 մլրդ դրամ: 168.am-ը փորձեց Գավառի քաղաքացիների հետ զրույցում պարզել, թե ինչպե՞ս են ապրում արտակարգ դրության և որոշակի սահմանափակումների պայմաններում ու ի՞նչ աջակցության ծրագրերից են օգտվել:
Կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ այն հայտարարությունը, հարցերի շարքը, որ ներկայացրել էր Ֆեյսբուքում Հրաչյա Հակոբյանը, գրվել է այլ տեղ: ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման մասին նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Ըստ նրա՝ այդ գրառումը և ընդհանրապես վերջերս գրվող բոլոր տեքստերը, որ կապ ունեն Արթուր Վանեցյանի հետ, գրվում են հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված՝ «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյաններին պատկանող բնակարաններում խուզարկությունների արդյունքում ոչինչ չի առգրավվել». 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:
Դիմում գլխավոր դատախազին` Հրաչյա Հակոբյանի հարց-հայտարարության վերաբերյալ. ՈւՂԻՂ
«Մի անգամ վարկ վերցրեցինք, տվեցինք: Բայց էլ չեմ կարա վերցնեմ, որովհետև էլ չեն տա: Որ առևտուր լինի, վարձավճարները մուծելու խնդիր չկա: Բայց որ առևտուր չկա, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ասաց տեղի աշխատակիցներից մեկը:
Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից օգտվելը որոշ քաղաքացիների համար հաճախ դժվարություններ է առաջացնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հայտնեց, որ քաղաքացիներից ստացված հարցերի արդյունքում որոշվել է պարզեցնել 9-րդ ծրագրին դիմելու ընթացակարգը:
Մինչև այսօր կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության 6 ծրագրով շուրջ 286 հազար շահառուի փոխանցվել է ավելի քան 12 մլրդ դրամի գումար: Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս թվի մեջ ներառված չէ կոմունալ վճարումների համար տրամադրված փոխհատուցման գումարը:
«2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չեն վճարել 111.944 բնակիչ-բաժանորդ»: 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը լրագրողներիի հետ զրույցում խոսելով երեկ կատարված միջադեպի մասին՝ հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մի 15 հոգի՝ Նորատուսից ու Գավառից, ձերբակալվել են։ Նա հայտնել է, որ տեղյակ է, որ ինչ-որ մարդկանց նաև Երևանից են ձերբակալել։ Բայց չգիտի, թե ում են ձերբակալալել կամ, թե ում են ազատ արձակել։
Նորատուսի գյուղապետը մանրամասներ է ներկայացնում երեկվա միջադեպից. ՈւՂԻՂ
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքի քննությունը: Սակայն դատական նիստ տեղի չի ունեցել քննիչի և դատախազի բացակայության պատճառով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ այսօր նշանակված՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քաղաքացիական հայցով դատական նիստն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի, հետաձգվել է: 168.am-ին հայտնեց Արարատ Միրզոյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Գրիգորյանը:
Կառավարության դիմաց հոսանքի և բնական գազի դադարեցման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էին նաև «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ արտակարգ դրության օրերին մարդկանց հոսանքի ու բնական գազի մատակարարումը դադարեցնելն անմարդկային է:
Ոստիկանությունն այսօր առավոտյան կառավարության դիմաց ակցիա իրականացնելու համար բերման էր ենթարկել «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդուն՝ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանին: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայկ Բարսեղյանը կրկին եկել էր կառավարության շենքի դիմաց՝ միանալու հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքող քաղաքացիներին:
Միքայել Մարգարյանը, որին երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել կառավարության շենքի մոտ, երբ նա իր տան հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքում էր, այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց, թե այսօրվա իրադարձությունները խեղկատակության են վերածվում, քանի որ առաջնային խնդիրները թողած՝ և՛ ոստիկանությունը, և՛ կառավարությունը զբաղվում են «տեռորով և տեռորի են ենթարկում ժողովրդին»:
Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, արդեն երկու օր է՝ չունեն հոսանք և բնական գազ, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը: Կառավարության շենքի դիմաց հսկողություն իրականացնող ոստիկանները, որոնց խոսքով՝ քաղաքացիների՝ կառավարության դիմաց գալը դիտվում է՝ որպես հավաք, քաղաքացիների նկատմամբ վարչական տույժեր կազմեցին՝ ոչ հրատապ պատճառներով տներից դուրս գալու համար:
Միքայել Միկա Մարգարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որն Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չի աշխատում, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ժամեր առաջ հայտնել էր, որ իր տան հոսանքն անջատել են՝ պարտքի պատճառով:
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը 2020 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշման երկու ամսով կալանավորվեց, մեղադրվում է կաշառք տալու համար: Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին որոշ մանրամասներ, առանց փաստերին անդրադառնալու և նախաքննության գաղտնիությունը խաթարելու, 168.am-ին հայտնեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը: 168.am-ին փոխանցեց փաստաբանը: