Նորատուսից ու Գավառից մի 15 հոգի ձերբակալվել են. տեղյակ եմ, որ ինչ-որ մարդկանց նաև Երևանից են ձերբակալել. գյուղապետ

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը լրագրողներիի հետ զրույցում խոսելով երեկ կատարված միջադեպի մասին՝ հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մի 15 հոգի՝ Նորատուսից ու Գավառից, ձերբակալվել են։ Նա հայտնել է, որ տեղյակ է, որ ինչ-որ մարդկանց նաև Երևանից են ձերբակալել։ Բայց չգիտի, թե ում են ձերբակալալել կամ, թե ում են ազատ արձակել։

Ինչպես հայտնել էինք, Գավառ քաղաքի Ազատության փողոցում երեկ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից երկուսի նկատմամբ, ովքեր գտնվում էին Գավառի հիվանդանոցում, ավելի ուշ հաշվերհարդար են տեսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930