«Մեզ Կոստանյանի «լյա-լյա»-ները պետք չեն». Լևոն Բարսեղյանը՝ գլխավոր դատախազի պարզաբանումների մասին
«Առավոտյան ես լսեցի ռուսական Սահմանադրության լոբբիստ Կոստանյանի մեկնաբանությունները Գյումրիում, սկսում է պատմել, որ հայ իրավապահները հսկողություն ունեն, բոլոր պրոցեսներին մասնակցում են, տեղյակ են պահում և այլն, ակնհայտորեն դա հանրության և մեր պահանջի կատարումը չէ որևէ կերպ»,- այս տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան՝ խոսելով այսօր՝ լրագրողների հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Գյումրիի ողբերգական դեպի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի դատավարության մասին արած պարզաբանումների մասին:
Լ. Բարսեղյանը նշեց, որ իրենց ինչ-որ «հեքիաթային» տեքստեր պետք չեն, այդ ժամանակներն անցել են: Նրա խոսքով՝ իրենց շատ հասարակ բաներ են պետք, որոնց մասին մի քանի անգամ հայտարարվել է. «Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում: Սրանք մի ամբողջ պահանջի բաղադրիչներն են, որոնք ներկայացվել է երեկ, քննարկվել է այդ հանրաահավքի ժամանակ, որևէ մեկը չի առաջարկել, հանրության մեջից տարբեր մտքեր են եղել»:
Ըստ Լ.Բարսեղյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի բացատրություններն առայժմ որևէ կերպ նման չեն այդ պահանջներից որևէ մեկի կատարմանը. «Ընդամենը վերահաստատել է իր նախորդ օրվա ասածը, ընդամենը ռուսական Սահմանդրության լոբբին այլևս այսօր առավոտյան դեռ չի արել»:
Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 17:00-ին հանրությունը հավաքվում է Գյումրիում Շիրակի մարզային դատախազության շենքի առաջ, որպեսզի իր պահանջի կատարման մասին լուր ստանա. «Եթե իր պահանջի կատարման մասին լուրը չստանա, հետևանքները ոչ ոք չի կարող կռահել:
Այսօր ժամը 5-ից հետո, եթե Հայաստանի իշխանությունները չկարողացան գործը բերել սեփական տիրույթ և լինել դոմինանտ այդ գործով, ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի իշխանությունենրի վրա, Գևորգ Կոստանյանի, այն մարդու վրա, ում մոտ ինքը որպես դատախազ է աշխատում և այլն, և այլն»:
Լ.Բարսեղյանը նշեց, որ երեկ լրիվ բաց քվեարկությամբ որոշվել է գնալ, բողոքը շարունակել ռուսական բազայի մոտ. «Որպեսի գոնե ռուսները անհանգստացնեն Հայաստանի իշխանություններին, թե «այ մարդ, տեսեք այս մարդիկ ի՞նչ են ասում», միայն դրանից հետո մարզի դատախազը եկավ այնտեղ:
Եկավ 2 ժամ խոսեց բայց բան դուրս չեկավ: Վերջնաժամակետ ներկայացվեց, և գնում ենք ժամը 17-ին պատասխանը իմանալու: Մեզ Կոստանյանի «լյա-լյա»-ները պետք չեն»: