«Ովքեր շահագրգիռ են՝ Թուրքիան «կենդանի լեշ» պահել, նրանք կգնան այդ տոնակատարությանը». Լևոն Շիրինյան

«Այն, ինչ կատարվում է թուրքական կողմից, մի նպատակ ունի՝ ռեալիզացնել 1915 թվականի արդյունքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակին նվիրված միջոցառումների մասին:

Հիշեցնենք, որ այդ միջոցառումներին մասնակցելու հրավերք էր ստացել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով մերժել է հրավերքը:

Լ. Շիրինյանի խոսքով՝ քանի որ «թուրք են, ամոթ էլ չունեն», հրավերին հրավերով են պատասխանում. «Քանի որ խոշոր տերություններից իրենք թույլտվություն ունեն հայկական հարցը մինչև վերջ այլասերելու, դրա համար նաև լկտի են: Իրենց մոտ բնավորություն է՝ սողալ, եթե նեղն են, կոշիկ կլիզեն, եթե ուժեղ եղան, կոչնչացնեն մինչև վերջ»:

Քաղաքագետ կարծում է՝ ովքեր շահագրգիռ են՝ Թուրքիան «կենդանի լեշ» պահել, նրանք կգնան այդ տոնակատարությանը. «Կեղծ կմասնակցեն, որովհետև դա կեղծ տոնակատարություն է»:

Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմի պատասխանը փայլուն պատասխան էր:

«Ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունը չպետք է ճանաչվի, Հոլոքոստը պետք է ճանաչվի: Այս իմ ասածը վերաբերում է 4 տերություններին՝ Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որոնք Հոլոքոստը պատրվակ բերելով, Գերմանիայի վզին փաթաթեցին այդ փաստը և ձգում են պարանն այն ժամանակ, երբ պետք է: Թուրքիայի համար ի՞նչ պետք է արվի, պետք  է արվի՞, թե՞ ոչ»:

Լ. Շիրինյանի խոսքով՝ մենք հիմա պայքարի մեջ ենք, գնում ենք և մեր տեսակետը ճիշտ ու հրաշալի է:

Ըստ քաղաքագետի՝ մի մեծ կեղծիք կա, որին մասնակից են նաև այդ «դավադիր» պետությունները՝ Անտանտի երկրները. «Թուրքերը ցեղասպանության ինդուրգենցիան ստացել են 1914 թվականի օգոստոսի 6-ին՝ թուրք-գերմանական գաղտնի պայամանագրով, որ գատնի էր այն ժամանակ, բայց հիմա գաղտնիության ոչինչ չկա:

Այդ պայմանագրի 5-րդ կետն ասում է՝ Գերմանիան հանձն է առնում օգնել Թուրքիային՝ պատերազմի արդյունքների մեջ ունենալ մեծ արդյունքներ և շտկել թուրքական պետության սահամանները Արևելքում: Այսինքն՝ Հայաստանը վերցնել՝ ռուսական կայսրության տածքների հաշվին: Այս պայամանգրի 5-րդ կետի մեջ է Թուրքիան ցեղասպանություն նախատեսել, և դա կապ չունի Դարդանելի կոնկրետ գործողության հետ, ուղղակի Դարդանելի ժամանակ հասկացան, որ իրենք այդպես խնդիր չունեն մտահոգվելու, կարող են նախճիրը սկսել»:

Լ. Շիրինյանը կարծում է՝ այս տարվա ապրիլի 24-ին մենք «մեր ցավը կցավենք, թուրքերն էլ սրբապղծություն կանեն». «Իրենք սրբապիղծ են՝ այլախոհներով հանդերձ»:

 

Տեսանյութեր

Լրահոս