Լարված իրավիճակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացությունը վատացել է (տեսանյութ)
Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ 168.am-ի հետ զրույցում ցուցարարներից ոմանք նշեցին, որ ցույցի նպատակն այն է, որ ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը հանձնվի Հայաստանի իրավապահներին ու նրա դատավարությունը տեղի ունենա Հայաստանում։
Ցուցարարներից ոմանք էլ հայտարարում են, թե իրենք ընդհանրապես դեմ են, որպեսզի Հայաստանում լինի ռուսական ռազմաբազան։
Բողոքի ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՌԴ դեսպանատանը։ Ակցիայի ընթացքում լարված իրավիճակի պատճառով վատացել են մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացողությունը։