ՀՅԴ-ն ցանկանում է սահմանափակել նրանց ախորժակը, ովքեր ուզում են յուրացնել պետական ռեսուրսները

«Կեղծիքներ միշտ էլ կարող են լինել: Ամերիկայում էլ են կեղծիքներ անում: Ամեն տեղ էլ կեղծիք լինում է, բայց պետք է ունենաս մեխանիզմ՝ սահմանափակելու»,- պատասխանելով հարցին՝ կարծում եք՝ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրությունները չե՞ն կեղծվի, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած ասուլիսի  ժամանակ ՀՅԴ կուսակցության անդամները ներկայացրեցին  իրենց գնահատականներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Ա. Ռուստամյանը չի ասում՝ իդեալական համակարգ ենք ունենալու, քանի որ, ըստ նրա՝ իդեալական ոչինչ չկա աշխարհում. «Խնդիրը սահմանափակելու մեխանիզմներն են՝ ինչպես անենք, որ սահմանափակենք նրանց ախորժակը, ովքեր ուզում են յուրացնել պետական ռեսուրսները, հնարավորությունները՝ ի շահ իրենց, ի շահ իրենց հատվածական շահերի: Սա մենք այս հայեցակարգով ապահովում ենք: Համեմատեք այսօրվա իշխանության համակարգը՝ իր գերկենտրոնացվածությամբ, և համեմատեք այն, ինչ կդառնա այս փոփոխությունից հետո, կտեսնեք, որ իշխանությունն այդ իմաստով թուլանում է, իսկ ընդդիմության համար ավելի հեշտ է պայքարել ուժեղ կենտրոնացված իշխանության դե՞մ, թե՞ պայքարել ավելի հավասարակշռված, այդ տրամաբանության մեջ ավելի թուլացված իշխանության դեմ, մենք ավելի մեծացնում ենք հնարավորությունն ընդդիմադիր պայքարի: Սա ենք մենք անում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս