Բաժիններ՝

Միջադեպ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. Գասպարին սպանդից փրկված 6 ամսական երեխայի լուսանկարը ձեռքին պառկել է փողոցում

Քիչ առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց արտառոց դեպք տեղի ունեցավ։ Ցուցարար Վարդգես Գասպարին Գյումրիի ողբերգական սպանության զոհ դարձած ընտանիքի 6 ամսական վիրավոր փոքրիկի լուսանկարը ձեռքին մոտեցավ ՌԴ դեսպանատան շենքի դիմաց ու կանգնեց անցումի վրա։ Ոստիկանները բացատրեցին, որ չի կարելի կանգնել այդտեղ։ Սակայն Վարդգես Գասպարին որևէ կերպ չարձագանքեց նրանց զգուշացումներին։ Երբ նրան ուզում էին ուժով մայթ դուրս բերել՝ նա հանկարծակի պառկեց գետնին։ Ոստիկանները նրա ոտքերից և ձեռքերից բռնած տեղափոխեցին դիմացի մայթեզր։ Այժմ նա պառկած է մայթին փոքրիկի լուսանկարը ձեռքին։

Նշենք նաև, որ ցույցը շարունակվում է ոստիկանների և ցուցարարների միջև անընդհատ բախումներով։

Մանրամասները՝ առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031