
ՌԴ դեսպանատան առաջ իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մի քանի տասնյակ ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան։ Քիչ առաջ ցուցարարները փորձում էին որոշ պաստառներ և գրություններով թերթիկներ հանձնել ՌԴ դեսպանատանը։ Սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս դա անել, ինչի արդյունքում կրկին բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատողների և ցուցարարների միջև։ Ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին։
Սակայն քիչ առաջ ոստիկանները ի վերջո թույլ տվեցին և ակցիայի մասնակիցներրը իրենց պաստառներն ու գրությունները գցեցին ՌԴ դեսպանատան փոստարկղի մեջ։ Այժմ իրավիճակը դեսպանատան դիմաց համեմատաբար հանգիստ է։