Լոս Անջելեսի օկրուգում կալիֆոռնիական առանձնատունը, որտեղ տեսարաններ են նկարահանվել «Կնքահայրը» ֆիլմից, 195 միլիոն դոլարով հանվել է վաճառքի: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal թերթը:
Չնայած իր ֆինանսական եկամտի չափին՝ «խնձորային թագավորության» հիմնադիր Սթիվ Ջոբսն ամեն ինչում մշտապես պարզություն է պահպանել. կրել է հագուստի միայն մեկ ձև՝ ջինսե տաբատ, բարձր օձիքով սև սվիտեր և սպիտակ սպորտային կոշիկներ, ապրել է տանը, որը բնավ չի կարելի անվանել առանձնատուն կամ պալատ։
Բոլորն էլ ցանկանում են հարթ և խնամված մաշկ ունենալ: Սակայն շատերն իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են խնամքի այնպիսի միջոցներ, որոնք օգնելու փոխարեն՝ վնասում են մաշկը:
Փոփոխվող անփոփոխության այս գյուտը ռեկորդների որևէ գրքում գրանցված չէ ու արտոնագրային որևէ բյուրոյում արտոնագրված չէ, բայց հենց այս գյուտի շնորհիվ է Հայաստանի իշխանությունը սնուցում իրականության փոխարեն հասարակությանը ներկայացվող պատրանքը։
Ժամեր առաջ մեր մոլորակի կողքով անցել է 2004 BO41 խոշոր երկնային մարմինը՝ 1600 մետր տրամագծով, որը Երկիր մոլորակից գտնվել է 15 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնել է Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնը:
Հայաստան այցելողների մեծ մասը՝ 85%-ը, հյուրանոցների փոխարեն նախընտրում է վարձով բնակարանները կամ բարեկամների տները
Դիզայների խոսքով՝ գիրքը կդառնա վերջին 20 տարում իր ստեղծագործության հետահայաց ժողովածուն: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ից: Մեծահասակների համար գունազարդման նկարների ստեղծման գաղափարը պատկանում Է շոտլանդացի պատկերազարդող նկարչուհի Ջոաննա Բասֆորդին:
ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունից:
Պատրաստված փաստաթղթի համաձայն՝ կանխատեսվող ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության աճը կկազմի 8 տոկոս, արտահանման աճը՝ 19 տոկոս, փոխադարձ առեւտրինը՝ 15 տոկոս: 2017 թվականին հիմնական պարենային ապրանքներով ինքնապահովման մակարդակի միջին ցուցանիշը կհասնի 94 տոկոսի:
Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 14 մլրդ 644.9 մլն դրամ։
Ժամը 04:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտից ձախ քունքային շրջանի պատռած, արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առավել մեծ պաշտպանություն է վայելում սպիտակամորթ ամերիկացիների շրջանում, մինչդեռ նրա մրցակցուհին՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ թխամորթ ամերիկացիների շրջանում:
Հանրահայտ The Guardian պարբերականն անդրադարձել է Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը և դպրոցներում ռոբոտաշինական դասարանների առկայությանը: Պարբերականը նշել է, որ Հայաստանում պետական ծրագրով նախատեսված է մինչև 2019 թվականը բոլոր դպրոցներում ունենալ կազմակերպված ռոբոտաշինական դասարաններ:
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել «բնական գազ» և «սեղմված գազ» ապրանքային շուկաներում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերանայել իրացվող բնական և սեղմված գազի գները:
Ֆրանսիայի Կալե քաղաքում բրիտանացիների փողով 4 մետր բարձրությամբ պարիսպ է կառուցվելու Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա միգրանտների անօրինական ներթափանցումը կանխելու համար: Այս մասին հայտնել է Ռոբերտ Գուդվիլը, որը Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությ ունում տնօրինում է միգրացիոն քաղաքականությունը:
Բնակչության ամենօրյա ծախսերը օգոստոսին շարունակել են մնալ «սպառողական անկման ամառային թրենդի» մեջ
Նա մտահոգիչ է համարում այն, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն ոչ զիջման:
Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործող պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կազմել է 474.57 դրամ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Տեղյա՞կ եք, որ խիստ դիետաներն ու որոշ ֆիզիկական վարժություններ ստիպում են, որ ճարպերն ավելի արագ կուտակվեն: Հնարավոր է՝ նիհարելու անհաջող փորձը հորմոնալ խանգարումների արդյունք է, քանի որ հենց հորմոններն են կարգավորում ճարպերի այրման գործընթացը: Եթե կարգավորեք հորմոնները, ապա կկարողանաք արագացնել ճարպերի այրման գործընթացը:
«Մենք ճապոնացիներ ենք,- ասել է Պրիյանկա Յոսիկավան Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:- Այո, իմ հայրը հնդիկ է, եւ ես դրանով հպարտանում եմ: Ես հպարտանում եմ, որ իմ մեջ հնդկական արյուն կա: Բայց դա դեռ չի նշանակում, թե ես ճապոնացի չեմ»:
«Եթե առաջին գործողությունների ժամանակ արձագանքները բավականին զուսպ էին, ապա արդեն օգոստոսի վերջին օրերին Ռուսաստանն իր մտահոգությունը հայտնեց այս զարգացումների վերաբերյալ, ԱՄՆ տարբեր ներկայացուցիչներ քննադատական նախազգուշացումներ արեցին, Իրանը նույնպես դատապարտեց: Այսինքն` Թուրքիան փորձում է իր իսկ խաղը տանել Սիրիայում եւ թնջուկ ստեղծել առանց այդ էլ բարդ իրավիճակում: Ինչո՞ւ Հարավում… Որովհետև այնտեղ Թուրքիայի համար շատ կարեւորը Հալեպի կռիվն է, այն, թե ով կվերահսկի Հալեպը»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Հայտնաբերվել են անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ և թաղանթապատված հողմապակինեեր:
«Շանթ» հեռուստաընկերությանը թույլ չեն տա նվազեցնել շահութահարկը
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի-սրահից դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանումով հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը, թե ոստիկանության պահպանությանը հանձնված ավտոմեքենան շահագործվել է ոստիկանների կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով.
«Գազպրոմն» Անկարայից դիվանագիտական խողովակներով ստացել է «Թուրքական հոսքի» իրագործման մասին առաջին թույլտվությունները, ասվում է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում: Այդ մասին հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Կլիմայի փոփոխության հարցերը մնում են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում IFC-ի գործունեության ուշադրության կենտրոնում