Բաժիններ՝

Երկրագնդի մոտով 1,5 կիլոմետրի հասնող աստղակերպ է անցել

Ժամեր առաջ մեր մոլորակի կողքով անցել է 2004 BO41 խոշոր երկնային մարմինը՝ 1600 մետր տրամագծով, որը Երկիր մոլորակից գտնվել է 15 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնել է Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնը:

Այս աստղակերպը գիտնականները հայտնաբերել են 2004 թվականին LINEAR երկրաշուրջ աստղակերպերի որոնման ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մետրային աստղադիտակի միջոցով: Դրա տրամագիծը, NASA-ի մասնագետների ընթացիկ գնահատումներով՝ կազմում է 500-ից մինչեւ 1600 մետր:

Այս անգամ աստղակերպը Երկրին մոտեցել պատկառելի հեռավորությամբ՝ Լուսնի եւ մեր մոլորակի միջեւ ընկած մոտավորապես 39 տարածությամբ, եւ սպառնալիք չի ներկայացրել Երկրի վրա կյանքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս