ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ռուսաստանն ինքնաթիռի ստեղծման աշխատանքներ է կատարում, որը պետք է հանդերձված լինի նոր սերնդի լազերային սպառազինությամբ: Այս մասին հայտնել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի աղբյուր:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տան մոտակայքում ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով, ապա նաև մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին:
Ավելի քան 5 հազար մարդ, որոնք առնչություն ունեն ահաբեկչական գործունեությանը, հետախուզվում են ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի կողմից, հայտնել է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Thesun.co.uk-ը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող մեքենան մասնակից է դարձել Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի, որի արդյունքում մահվան դեպք է գրանցվել։ Ըստ կայքի՝ նախագահի սիրելի վարորդը մահացել է։ Մահվան ելքով վթարը տեսագրվել է։
Կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, պնդում է, որ ամուսնուն սպանել են՝ վկայակոչելով նրա հետ ունեցած խոսակցությունները, համաձայն որոնց՝ Մ. Սարգսյանին փորձել են ստիպել խոստովանել չկատարած հանցագործությունը: (Հիշեցնենք՝ վերջինիս էր վերագրվում նաև իր խցակից Վարդգես Գասպարիի նկատմամբ խոշտանգումներ իրակականացնելը, ինչի պատճառով դեպքին նախորդող շրջանում բազմիցս հարցաքննվել է):
Սիրիայում սպանվել է «ամենասեքսուալ ջիհադիստը»` հոլանդացի Իսրաֆիլ Իլմազը, որը կռվում էր Ռաքքայում, հայտնում է Daily Mail-ը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, տեսնելով Եվրամիության «երկակի ստանդարտները», կոչ են անում երկրի իշխանություններին կասեցնել դաշինքին երկրի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակը Հայաստանի համար բնութագրվեց միջին տնտեսական ակտիվության ցուցանիշով, որն իր հերթին՝ պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների ոլորտների բարձր ակտիվությամբ: Բարձր ցուցանիշներ էր գրանցում նաև արտահանման ոլորտը:
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ու նրա փաստաբան Էլչին Սադիգովը եղել են Բաքվի դատախազությունում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը նվազեցնելու համար:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:
«Այն, ինչ տեղի ունեցավ, այնքան անսպասելի էր, անբացատրելի ու անտրամաբանական, որ զարմացրեց անգամ Անգելա Մերկելին, մի քանի վայրկյան նա բերանը բաց կանգնել էր»,- գրել են լրագրողները:
Այս տարվա մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից:
ԱՄՆ-ը «Ռոսոբորոնէքսպորտի» վրայից հանել է Աֆղանստանում «Մի-17» ուղղաթիռների տեխնիկական սպասարկման ոլորտի վրա դրված պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Գորեսլավսկին RIA Novosti-ի հետ զրույցում:
Խոսելով այն մասին, թե ԱԲ-ի հավասարազորությունը այլ միջազգային կրթական ծրագրերին ինչ է տալիս հայ աշակերտներին՝ ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը նշեց․ «Սա նշանակում է, որ հետայսու հայ աշակերտները կարող են հայերենով հանձնել միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորել այդ համալսարաններում»։
Ժամը 13։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա Հայկ Աթեյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 17 ՕՕ 416 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքում՝ Ֆիդայիների փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 54-ամյա Համլետ Մելքոնյանին պատկանող Volkswagen Passat մակնիշի 85 DP 555 համարանիշի ավտոմեքենային։
Հաջիևը հայտարարել է, որ Էլս վան Հուֆի, Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանի այցերը կրել են «մասնավոր բնույթ»:
ԱՊՀ երկրների գլխավոր դատախազները Մինսկում կուսումնասիրեն ահաբեկչության և ծայրահեղականությամ դեմ պայքարի փորձը, ասվում է Բելառուսի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:
Ռուսաստանում կայացել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումի բացման արարողությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու ինվազիվ սրտաբանության ծառայության մատուցման մատչելիություն՝ սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնում է մինչև 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի արժեքը՝ մինչև 140 000 (հարյուր քառասո ւն հազար) դրամ:
Ռուսաստանը այս տարվա 8 ամիսներին արտերկիր է մատակարարել ավելի քան 7 մլրդ դոլարի զենք, լրագրողներին տեղեկացրել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Թուրքիայում ազատ են արձակվել բոլոր այն քաղաքացիները, որոնք կալանավորվել էին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը, առաջարկելով հաճախորդներին Բանկից հետադարձ զանգ պատվիրելու հնարավորություն, ինչը զգալիորեն կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը:
Ռուսաստանի Պահուստային հիմնադրամի ծավալը 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2,09 տրլն ռուբլի` օգոստոսի 1-ի 2,56 տրլն ռուբլու դիմաց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ազատամարտիկների 74/2 հասցեի պոմպակայանի վերաբերյալ Անահիտ Բախշյանը նամակներ էր ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Գրագրության արդյունքում պարզվեց, որ նշված հասցեում տեղակայված ջրի պոմպակայանի տարածքն օգտագործվում է, սակայն դրա համար մրցույթ կամ աճուրդ չի հայտարարվել:
Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին հարավ-արևելյան շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այնպիսի ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառը, ինչպիսիք են մաշկաբորբը եւ խոտատենդը, գիտնականները տեսնում են աղիներում միկրոօրգանիզմների քայքայման մեջ, որի պատճառը հակաբիոտիկների գործողությունն է: Իր հերթին դա հանգեցնում է իմունային համակարգի ճնշման, ինչն այն խոցելի է դարձնում ալերգիայի համար:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։