Շու Սինը հայրենակիցների ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ թղթակիցները նրան լուսանկարել են գագաթնաժողովում իր պարտականությունները կատարելիս. կինը կանգնած էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ավտոմեքենայի մոտ:
«Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այն նույն փուլում, որում ԴՆԹ-ի անալիզը գտնվում էր իր գոյության առաջին օրերին: Այս մեթոդը նոր հեղափոխություն կառաջացնի քրեագիտության բնագավառում»,- հայտարարել է Բրեդ Հարթը Լիվերմորի (ԱՄՆ) Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից:
Ապարատը վերջին անգամ Սատուռնի արբանյակի ռադիոտեղորոշման լուսանկարներ է ստացել 2016 թվականի հուլիսի 25-ին՝ լուսնից 967 կիլոմետր հեռավորության վրա:
Sony կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է PlayStation 4 խաղային կցուրդի նոր տարբերակը՝ ավելի թեթեւ, ավելի բարակ եւ էներգասպառման տեսակետից արդյունավետ մոդելը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մանհեթենի հենց կենտրոնում՝ Թայմս սքվերում:
Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որով 1962 թվականի մայիսին նա կատարել է «Happy Birthday» երգը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը, կվաճառվի աճուրդով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է Julien’s Auctions աճուրդային տան կայքը:
Բոլորն են ցանկանում հարթ և գեղեցիկ որովայն ունենալ, սակայն ավելորդ կիլոգրամներն ու ճարպերը խանգարում են այս հարցում: Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ որովայնի ճարպերից և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Նախ՝ չափազանց կարևոր է սննդակարգը կարգավորելն ու վարժություններ կատարելը: Առանց այս ամենի՝ որովայնի ավելորդ ճարպերից ազատվելու փորձերը կձախողվեն:
Forbes.ru կայքը ներկայացրել է, թե ինչպիսի ուսանողներ են եղել հայտնի բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները։
Ցանկը գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 15.3 մլն ֆունտ ստեռլինգ:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ հայտնի գործակալը խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարդկային որակների մասին:
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները. ֆիլմը մոնտաժման փուլում է, դրա թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:
Փոքր ընկերություններում մեկ աշխատակիցն անում է գրեթե ամեն ինչ, իսկ խոշորներում՝ միայն մի քանի գործառնություն: Արդյունքում՝ վատ ներքին հաղորդակցության և մրցակցության պատճառով ստացվում է անորակ կապ: Իսկ սա ազդում է ընկերության ընդհանուր աշխատանքի արդ յունքների վրա:
Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է, որ Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով՝ մեծ համակրանքով է նրան վերաբերվում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է պահպանել ավանդույթը և «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ դերբիից հետո մրցակից ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել մի գավաթ գինի խմելու: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբեր ականը:
Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով:
2016 թվականի առաջին կիսամյակում ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դոլար։
Վորոնեժի զագսում գրանցել են նորածնի, որին ծնողներն անվանակոչել են Ստալին: Երեխան առաջինն է, որը նման անուն է կրում, հայտնում է «Վոլգոգրադ News»-ը: Զագսի վարչությունից հայտնել են, որ 2002 թվականից վարում են հազվագյուտ անունների հաշվառում:
«Ես կարող եմ ասել, որ կառավարման համակարգում լինելու են լուրջ փոփոխություններ, սակայն անուններ մենք չենք քննարկել: Կառավարության նոր կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն համաձայնագրի համատեքստում: Վստահ եմ, որ ձևավորվելու է մի թիմ, որն ունակ է լինելու համապատասխան ձևով արձագանքել առկա և առաջանալիք մարտահրավերներին»,- ասաց նա:
Բնակարանային-կոմունալ ծառայությունների գները 0.4%-ով աճել են
Ռուսաստանի միջազգային պահուստները 2016թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ կազմել են 394.3 մլրդ դոլար` օգոստոսի 26-ի 396.9 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի բանկը:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Խնձորի քացախը կարող է օգտագործվել ոչ միայն՝ որպես հակաբիոտիկ, այլև՝ ստամոքսի բակտերիալ ինֆեկցիաների պատճառով առաջացած լուծի կարգավորման միջոց: Այն նաև հանգստացնում է մարսողական համակարգի սպազմերը: Պարզապես 1 ճ/գ քացախն ավելացրեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին` արդյոք մանրամա սների տիրապետում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԽ համանախագահների միջև տեղի ունեցած խորհրդակցությունից:
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կմնա կալանքի տակ: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը:
Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացումից նախապատրաստական աշխատանքներում առաջացած խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակող միության մամուլի ծառայությունից, գրում է «Իզվեստիան»:
Այս պահին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենում ՀՀԿ նիստը, որին մասնակցում է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: