Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը հերքել է հատուկ պահպանվող տարածքում գտնվող ավտոմեքենայի շահագործման մասին լուրը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանումով հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը, թե ոստիկանության պահպանությանը հանձնված ավտոմեքենան շահագործվել է ոստիկանների կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով.

«2016 թ. սեպտեմբերի 6-ին լրատվամ իջոցներում «ՀՔԱՎ: Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են» վերտառությամբ հոդված է հրապարակվել այն մասին, որ 2016 թ. մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որը ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից:

Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրված տեսագրությունը, որն արվել է տեսանկարահանող սարքերի միջոցով:

Ոստիկանության պետի կողմից նույն օրը նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է, որ Հրաչյա Ֆալանջյանին պատկանող «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածքում:

Հիշյալ իրավախախտման տեսագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի իդենտիֆիկացիոն ծրագրի վրիպում, ինչի հետևանքով մեկ այլ «Mercedes-Benz» մակնիշի 34 TU 091 հաշվառման համարանիշի փոխարեն թյուրիմացաբար ֆիքսվել է 34 TD 091 հաշվառման համարանիշը և 2016 թ. օգոստոսի 18-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
Ճանապարհային ոստիկանության պետի կողմից հիշյալ որոշումը 2016 թ. սեպտեմբերի 7-ին բեկանվել է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս