Ռուսաստանցիների իրական ծախսերը նվազել են 2012 թվականի մակարդակից
2016 թվականի հուլիսին ռուսաստանցիների իրական ծախսերի մակարդակը նվազել է և ավելի ցածր է 2012 թվականի ցուցանիշից։ Այս մասին գրում է RBC.ru-ն՝ հղում անելով «Ռոմիր» հետազոտական հոլդինգի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին։
Սպառողական ակտիվության ավանդական աճը, որը սովորաբար գրանցվում էր հունիսի նվազագույն ցուցանիշից հետո, այս անգամ տեղի չի ունեցել։
Բնակչության ամենօրյա ծախսերը օգոստոսին շարունակել են մնալ «սպառողական անկման ամառային թրենդի» մեջ և հուլիսի համեմատ կրճատվել են 2%-ով։
Ճիշտ է, 2015 թվականի օգոստոսի համեմատ 0.7%-անոց աճ կա, սակայն փորձագետների համոզմամբ, այդ աճը չափազանց համեստ է՝ 6.9%-անոց գնաճի ֆոնին։
Իսկ գնաճը ինդեքսավորելու դեպքում ստացվում է, որ ՌԴ քաղաքացիների ծախսերի մակարդակը նվազագույնն է վերջին 3 տարիների ընթացքում և կազմում է 2012 թվականի հունվարյան մեկնարկային ցուցանիշի 98%-ը։