ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին ագրեսիվ վարքի մեջ, որն ուղղված է համաշխարհային իրավակարգը խաթարելուն, հայտնում է BBC-ն:
MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Լոս Անջելես Գելեքսի-ի» հետ` պարտությունից խուսափելով մրցավարի ավելացրած ժամանակում:
2016 թվականի սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է համակողմանիորեն քննարկել աշխարհի տարբեր ժողովուրդների հետ հայության շփման պատմական փորձը, ինչպես նաեւ անդրադառնալ այն դերին, որը հայկական սփյուռքը կատարել է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատմության մեջ։
Սիրիայի բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն, որը միավորում է Սիրիայի ընդդիմության բազմաթիվ քաղաքական և զինված խմբերի, հանդես է եկել երկրում ավելի քան 5 տարի տևող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործողությունների պլանով, հայտնում է BBC-ն:
Սլովակիայում սեպտեմբերի 8ին չորս մարդ Է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին նվիրված խորհրդակցություններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել 2019 թվականին Ադրբեջանում բնակչության մարդահամարի անցկացման մասին:
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ նա «խախտել է» Ադրբեջանի օրենքները՝ առանց ադրբեջանական կողմի համաձայնության այցելելով Լեռնային Ղարաբաղ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև հանդիպում է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեի հետ Լաոսում` Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շրջանակներում, հայտնում է BBC-ն:
Սեպտեմբերի 7-ին գրություն է ստացվել, որ Արման Գրիգորյանը սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է:
Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել են երկու ծովակալներ և նրանց աջակցած գնդապետն ու նրա աղջիկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիրիայի հարցով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել ուրբաթ օրը:
Նոր սմարթֆոններն ստացել են ապակե եւ ալյումինե կլորաձեւ կորպուս, ինչպես նաեւ Home վերամշակված կոճակը՝ սեղմման ուժի ճանաչմամբ եւ Taptic Engine: Գաջեթներն ունեն երկու տարածադինամիկ եւ ջրից ու փոշուց պաշտպանություն՝ IP 67 ստանդարտով:
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու ՀՀ ոստիկանությունը։ Թե կոնկրետ ինչ կաոուցվածք կունենա ոստիկանությունը՝ հայտնի կդառնա առաջիկայում»:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում «շատ լավ հարաբերություններ է ունենալու» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ, հայտնում է BBC-ն:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության «գնացող» անդամների ցանկում է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Սա, իսկապես, արտառոց զուգադիպություն է։ Հաղորդագրությունների տեքստերի այս հակասությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս ու հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ Արցախի նախագահը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել «Արիության մեդալ» շնորհել զոհված զինծառայողին»:
Վերլուծաբանի խոսքով, պուտինյան Ռուսաստանը նաեւ փորձում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի զրկի Երեւանին ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ՝ տնտեսական ինքնուրույնության բոլոր հնարավորություններից, պահելով երկիրն իր ազդեցության տակ:
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց:
Նոր սմարթֆոնն ստացել է մետաղե կորպուս, Qualcomm Snapdragon 820 հզոր պրոցեսոր, Adreno 530 գրաֆիկական պրոցեսոր, 5,7-դյույմանոց IPS դիսփլեյ՝ 520 ppi պիքսել խտությամբ, 4 ԳԲայթ օպերատիվ ու 64 ԳԲայթ ներքին հիշողություն ու 16 եւ 8 մեգապիքսել սենսորով հիմնական խցիկի կրկնակի մոդուլ՝ պատկերի կայունացման համակարգով:
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ քաղաքի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը տարիներ առաջ ծավալած բիզնես գործունեության արդյունքում տասնյակ միլիոնավոր դրամների հասնող հարկային պարտքեր է կուտակել ու չի ցանկացել դրանք վճարել։
Վանաձորի բնակիչ Մարտին Օհանյանը 2016թ. սեպտեմբերի 6-ից հացադուլ է սկսել. պահանջը մեկն է՝ լուծել բնակարանի խնդիրը:
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել: Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա:
Համացանցում են հայտնվել Rambler էլեկտրոնային փոստի 98 միլիոն 200 հազար օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի թիմերը պաշտոնապես հաստատել են մենամարտի անցկացման օրը:
Սկավառակը, ձայնագրման ինդուստրիայի կայքերում հրապարակված վերջին տվյալների համաձայն, արդեն վաճառվել է 216 հազար օրինակով եւ տեղ գտել Ֆրանսիայում առավել մեծ ժողովրդականություն վայելողների առաջին հնգյակում:
Չինացի հնագետներն ու վերականգնողները հայտարարել են այն թագի վերականգնման գործընթացն ավարտելու մասին, որը պատկանել է Սույ Յան դի կայսեր (569-618 թթ.) տիկնոջը: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ այդ գլխազարդը բացարձակ իշխանության համանման խորհրդանիշներից հնագույնն է, որը գտնվել է Չինաստանի տարածքում:
Դուբայի իշխանությունները տվել են տիրակալ Մուհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մաքթումի անվան գրադարանի կառուցման նախագծի մեկնարկը, որի արժեքը 272 միլիոն դոլար է: Գրադարանը կդառնա արաբական աշխարհում մշակույթի բնագավառի խոշորագույն նախագիծը: