Բրիտանացի մոդելագործն իր էսքիզները վերածել է գունազարդման նկարների
Բրիտանացի մոդելագործ Մեթյու Ուիլյամսոնը թողարկել է գիրք, որտեղ հավաքված են լուսանկարներ ցուցադրություններից, զգեստների էսքիզներ, ինչպես նաեւ սեւ-սպիտակ նախշեր, որոնք կարելի է գույնզգույն ներկել: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը:
Դիզայների խոսքով՝ գիրքը կդառնա վերջին 20 տարում իր ստեղծագործության հետահայաց ժողովածուն: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ից: Մեծահասակների համար գունազարդման նկարների ստեղծման գաղափարը պատկանում Է շոտլանդացի պատկերազարդող նկարչուհի Ջոաննա Բասֆորդին:
Նրա «Գաղտնի պարտեզ» գիրքը թարգմանվել է 14 լեզուներով: Հրատարակությունների առանձնահատկությունը բարդ գծանկարներն են՝ բազամաթիվ մանրամասներով եւ աննկատ օբյեկտներով: