Բաժիններ՝

ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպությունների թիվը երկուսով ավելացել է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը որոշ ցուցանիշներ է ներկայացրել արժեթղթային շուկայի գործունեության վերաբերյալ (տվյալների աղբյուրը ՀՀ կենտրոնական բանկն է)։

2016 թվականի երկրորդ եռամսյակում ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունների քանակը եղել է 18։ 2015 թվականի համեմատ կազմակերպությունների թիվը երկուսով աճել է։

Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 14 մլրդ 644.9 մլն դրամ։

Մեծամասնությունը (6 մլրդ 313.8 մլն) պետակական պետական պարտատոմսերով կատարված գործարքներն են։ Բաժնետոմսերի հետ կապված գործարքների ծավալը կազմել է 5 մլրդ 320 մլն դրամ, կորպորատիվ պարտատոմսերով գործարքներինը՝ 3 մլրդ 11.1 մլն դրամ։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ներդրումային ծառայություններին, ապա այս շուկայում գործող կազմակերպությունների քանակը երկրորդ եռամսյակում եղել է 28, որից 20-ը՝ ներդրումային ծառայություններ մատուցող բանկեր, 8-ը՝ բուն ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններ։

Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 447 մլրդ 942.4 մլն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս