10 հայտնիներ, ովքեր ապացուցել են, որ ուժը պարզության մեջ է
Adme.ru կայքը գրում է, որ մեզ հաճախ թվում է, թե հայտնիներին ծանոթ չէ հասարակ մարդու կյանքը։ Իրականում նրանց շրջանում կան այնպիսիք, ովքեր գերադասում են պարզությունը՝ դրանով իսկ առաջացնելով մեր հարգանքն ու հիացմունքը։
1. Կոկո Շանել։ Կոկո Շանելը զգալիորեն հեշտացրել է կանանց կյանքը. չէ՞ որ նա էլ, մյուսների նման, ստիպված էր կրել մեծ գլխարկներ և բազմաշերտ զգեստներ։ Նա ստեղծեց հայտնի «փոքր սև զգեստը» և նորաձև դարձրեց տղամարդկանց զգեստապահարանի բազմաթիվ իրեր՝ ժակետներ, բլուզներ՝ փողկապով, գլխարկներ, անձրևանոցներ։ Այս ամենը նա անձամբ էր կրում՝ ցույց տալով, թե ինչպես հրաշալի տեսք ունենալ այսպիսի հագուստներով։
2. Մարկ Ցուկերբերգ։ facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պարզ ոճի սիրահար է։ Այդ պատճառով էլ նրա զգեստապահարանում գերակշռում են մոխրագույն վերնաշապիկները։ Ինչպես ինքն է ասում, հագուստի վրա չէ, որ ինքը պետք է ժամանակ վատնի՝ հակառակ այն բանի, որ միլիոնավոր եկամուտները, որ նա ստանում է, նրան հնարավորություն են տալիս օրվա ընթացքում հայտնի բրենդերի բազմաթիվ հագուստներ գնել։
3. Ինգվար Կամպրադ։ IKEA ընկերության հիմնադիրը երկար տարիներ գովազդում է պարզությունն ամեն ինչում՝ հագուստ է գնում վաճառքի հայտնի վայրերից, գնում է ոչ թանկ ապրանքներ, 15 տարի շարունակ օգտվում էր հին Volvo մակնիշի ավտոմեքենայից, գնում է էկոնոմ դասի ավիատոմսեր։ Այդ պատճառով էլ նա համարվում է աշխարհի ամենահամեստ միլիոնատերերից մեկը։
4. Բորիս Ջոնսոն։ Լոնդոնի նախկին քաղաքապետ, իսկ այժմ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն աշխատանքի հասնելու համար ընտրում է ամենապարզ հեծանիվը։ Նա այն համարում է հիանալի փոխարինող ավտոմեքենային, և կոչ է անում հետևել իր օրինակին։
5. Ջենիֆեր Գարներ։ Հոլիվուդյան գեղեցկուհին միշտ առանձնացել է իր պարզությամբ ևերբեք չի ձգտել ցուցադրել իր հսկայական ֆինանսական միջոցները։ Դրա փոխարեն՝ նա հաճախ է այցելում հանրային վաճառասրահներ, իսկ մթերք գնում է սովորական շուկայից։
6. Սթիվ Ջոբս։ Չնայած իր ֆինանսական եկամտի չափին՝ «խնձորային թագավորության» հիմնադիր Սթիվ Ջոբսն ամեն ինչում մշտապես պարզություն է պահպանել. կրել է հագուստի միայն մեկ ձև՝ ջինսե տաբատ, բարձր օձիքով սև սվիտեր և սպիտակ սպորտային կոշիկներ, ապրել է տանը, որը բնավ չի կարելի անվանել առանձնատուն կամ պալատ։
7. Թայրա Բենքս։ Հայտնի թոփ մոդելն արհամարհում է շքեղ ռեստորանները և շենքերը։ Նա կարծում է, որ իրեն լիովին բավարար են ոչ թանկ վայրերը, որտեղ կարելի է համեղ, բայց ոչ շատ թանկ ուտել։
8. Ռասել Քրոու։ ԱՄՆ ամենապահանջված դերասաններից մեկը հրաժարվեց Լոս Անջելեսում գտնվող դղյակում ապրելուց և ընտանիքի հետ տեղափոխվեց Ավստրալիա։ Այնտեղ նա ռանչո և հասարակ մեքենա գնեց։ Այժմ թանկարժեք մեքենաների և բրենդային իրերի փոխարեն՝ նրան շրջապատում են ձիերն ու մեծ հողատարածքները։
9. Հայդեն Քրիստենսեն։ Դերասանը համաշխարհային ճանաչում ստացավ դեռ երիտասարդ հասակում։ Այդ պատճառով էլ արդեն 35 տարեկան հասակում հասցրեց հոգնել աստղային կյանքից։ Վերջերս նա ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա, որտեղ ֆերմա գնեց։ Այժմ նա բանջարանոցների, հավաբների և ախոռների սեփականատեր է, մշակում է հողը և հավաքում բերքը։
10. Կիանու Րիվզ։ Դերասանը վաղուց է հայտնի իր բարությամբ և համեստ կենսակերպով։ Իր հոնորարները դերասանը մշտապես ծախսում է բարեգործության վրա, մշտապես կրում է պարզ հագուստ, երթևեկում է մետրոյով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը