Բաժիններ՝

Առեղծվածային դեպք Երևանում. իրանցին «Պարս» ռեստորանի մոտ ինքնասպանություն է գործել. samshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտից ձախ քունքային շրջանի պատռած, արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ֆարիդա Ավշարին էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով Տիգրան Մեծի պողոտայի վրա գործող «Պարս» ռեստորանի դիմաց գարեջրի ապակե բաժակը կոտրել է, իսկ հետո կոտրած բաժակի կտորով մի քանի անգամ հարվածել է ինքն իր ձախ քունքային շրջանին, որից հետո էլ շտապօգնության թիվ 07 խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս