Բաժիններ՝

IFC-ն շուրջ 240 մլն ԱՄՆ դոլար է նպատակաուղղել Թուրքիայում և Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 2016 ֆինանսական տարում տրամադրել է ավելի քան 800 միլիոն ԱՄՆ դոլար Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կլիմայի համար անվնաս արդի լուծումներ
առաջարկող («կլիմա-սմարթ») ներդրումային ծրագրերի աջակցության համար` օգնելով իր հաճախորդներին բարելավել ռեսուրսների և էներգիայի արդյունավետությունը, ընդլայնել կայուն քաղաքային ենթակառուցվածքները և բարձրացնել վերականգնվող էներգիայի հասանելիության մակարդակը:

Նշված ընդհանուր գումարից ավելի քան $220 միլիոնը նպատակաուղղվել է Թուրքիայում, Բուլղարիայում և Վրաստանում «կանաչ շենքեր» ծրագրերի աջակցմանը` օգնելով կրճատել ջրի, ջեռուցման ու էներգիայի սպառումը և կորուստներն առևտրային նշանակության շենքերում:

Շուրջ 240 մլն ԱՄՆ դոլար նպատակաուղղվել է Թուրքիայում և Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին` աջակցելով հիդրոկայանների, հողմակայանների և արևային էլեկտրակայանների վերականգնմանն ու զարգացմանը:

IFC-ի համար հատուկ կարևորության թեմա է կայուն քաղաքները, որը կենտրոնանում է ժամանակակից, էներգաարդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների (ներառյալ հանրային տրանսպորտ, ջրի և կոշտ թափոնների կառավարում) զարգացման վրա` նորագույն տեխնոլոգիական
լուծումներ առաջարկող ծրագրերի և պետական-մասնավոր գործընկերության միջոցով:

2016 ֆինանսական տարում IFC-ին աջակցել է Ստամբուլի մետրոպոլիտենի ընդլայնմանը և Թուրքիայի «Հեքսագոն» (Heksagon) թափոնների կառավարման ընկերությանը, որը առաջարկում է քաղաքային կոշտ թափոնների վերամշակման միջոցով էներգիա և պարարատանյութ ստանալու լուծումներ. ընկերությունը ներկայում ուսումնասիրում է նմանատիպ կայուն ծրագրերի իրականացման փորձը
տարածաշրջանում:

Տարին նշանավորվեց նաև տարածաշրջանում IFC-ի համար առաջին «կանաչ» պարտատոմսերի գործարքի կայացմամբ, որը կնքվեց IFC-ի և թուրքական «ԹԻ-ԷՍ-ՔԵՅ-ԲԻ» (TSKB) բանկի միջև` տարբեր բնագավառներում կանաչ ծրագրերի պորտֆելի ֆինանսավորման համար ինստիտուցիոնալ ներդրողներ ներգրավելու նպատակով:

«Վերջին տարում մեր կողմից արածաշրջանում կատարված ներդրումների յուրաքանչյուր երրորդ դոլարը եղել է կլիմա-սմարթ», ասում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման, «Բացի ֆինանսավորումից` ազդեցությունն առավելագույնի հասցնելու նպատակով մենք տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ տարածաշրջանի
արտադրող ընկերություններին և ֆինանսական հասատատություններին, ինչպես նաև լծակավորում  ենք մասնավոր հատվածի ռեսուրսները` արդյունավետությունը բարելավելու և նոր տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու նպատակով»:

2016 ֆինանսական տարում IFC-ին ներդրել է ավելի քան 2.9 միլիարդ ԱՄՆ դոլար Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ներառյալ $570 մլն մոբլիզիզացված ֆոնդերում, կայուն մասնավոր ընկերությունների աճը և տարածաշրջանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը խթանելու համար:

IFC-ի նպատակն է, որ մինչև 2020 թվականը կլիմայական ներդրումները կազմեն իր տարեկան նոր պարտավորությունների 28 տոկոսը:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող երկրների մասնավոր հատվածին:

Աշխատելով 2,000 բիզնեսների հետ աշխարհի տարբեր երկրներում` մենք օգտագործում ենք մեր գործունեության վեց տասնամյակներում կուտակած փորձը, հնարավորություն ստեղծելու համար այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է:

2016 ֆինանսական տարում, օգտագործելով մեր կապիտալը, փորձառնությունը և ազդեցությունը` օգնել ենք մասնավոր հատվածին վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը, հասցնելով մեր երկարաժամկետ ներդրումները զարգացող երկրներում շուրջ 19 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Միջազգային ֆինանսական կորպորացիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս