Դրանք տեղադրվելու են հասարակական այն վայրերում, որտեղ լինում են զբոսաշրջային մեծ կուտակումներ։ Բանակցություններ են ընթանում նաև քաղաքում գտնվող սրճարանների և ռեստորանների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք իրենց կառույցների տարածքում գտնվող զուգարանները տրամադրեն նաև զբոսաշրջիկներին։
ետրվարի 3-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։
Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երևանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ընդունել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 381 մլն դրամ ցուցանիշով:
Մինսկը կարող է հրաժարվել ռուսական նավթից, եթե մյուս նժարին դրված լինի երկրի անկախությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի հիմնումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը։
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի մեկ այլ հրամանով` Փրկարար ծառայության Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Լևոն Փալայանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարյալ հերյուրանք է անվանել Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունից իր երկրի դուրս գալու մասին հայտարարությունները, հայտնում է RIA Novosti-ն։
Ոստիկանության ծառայություն փետրվարի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակում դիակ է հայտնաբերվել:
Բելառուսը 15 մլրդ դոլար է կորցրել ԵՏՄ-ում անհավասար գների ու պայմանների պատճառով, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Օդի ջերմաստիճանը 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին:
Վերականգնվում է Մարջանլի գյուղը, թե՞ դա միայն քարոզչություն է, ինչո՞ւ Ռուսաստանը արցախյան խնդիրը չի ճանաչում միայն Ադրբեջանի ներքին գործ, կարգավորման գործընթացում նոր զարգացումներ հնարավո՞ր են․ այս հարցերին «Ֆորումի» հարթակում պատասխանում են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու նախկին պատգամավորը։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ժամեր առաջ հարձակում է տեղի ունեցել:
Իրանում դատարանը վճռել է կուրացնել կնոջ մեկ աչքը, որն իր զոհի վրա ծծմբաթթու էր լցրել՝ նրան զրկելով տեսողությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
Եվրամիության հետ Ուկրաինայի առանց վիզային ռեժիմը կսկսի լիարժեք գործել արդեն 2017թ.։ Այս մասին հայտմում է eurointegration.com.ua-ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության խորհրդի իր աղբյուրներին։
«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր Է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն:
Մոսկվան առաջնորդվում է ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարով, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Դոնեցկում ու Մակեևկայում վերսկսել են 2014թ. սարսափները հիշեցնող մարտերը, գրում է korrespondent.net-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը բացատրում է նրանով, որ Մոսկվան մտավախություն ունի, որ Մինսկը կհակվի դեպի Արևմուտք։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԱՄՆ դիրքորոշումը, որը իրավունք ունի ինքնուրույն գնահատել անվտանգության սպառնալիքները»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը:
Ըստ շտապօգնության բժշկի՝ Հ.Ս.-ն վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից և այժմ վերակենդանացման բաժանմունքում է, ծանր վիճակում:
Մոսկվան դեմ է հանդես գալիս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն՝ պնդելով, որ անընդունելի է ՌԴ քաղաքացիների արևտահանձնումը երրորդ երկրներին, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփում, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ:
Վրաստանի հարաբերությունները պետք է ուժեղանան մի կողմից Եվրամիության հետ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Վրաստանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 01-ին և 03-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նույն քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ և ջրադուլ հայտարարած, կալանավորված անձ Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները: