Նախկին բռնցքամարտիկ Ադամ Վայնանտը, ով տվյալ պահին աշխատում է՝ որպես տաքսու վարորդ, UFC չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին ասել է, որ վերջինս չի հաղթի նույնիսկ իրեն, էլ ուր մնաց՝ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերին:
Րաֆֆի Կրիկորյանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների զարգացման հենց առաջատարներից է: Րաֆֆին հանրահայտ Uber ընկերության ճարտարագիտական տնօրենն է: Այստեղ, Փիթսբուրգում, նրա ղեկավարած թիմը զբաղված է մեր օրերի ամենաբեկումնային տեխնոլոգիաներից մեկի՝ ինքնավար ավտոմեքենաների մշակմամբ:
2016 թվականին Հայաստանից արտահանվել է 779.9 հազար լիտր գինի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արտահանված գինու մաքսային արժեքը կազմել է 2.52 մլն դոլար:
2016թ. դրությամբ Թուրքիա է այցելել 866 հազար ռուսաստանցի, ինչը 76,26%-ով քիչ է 2015թ. համեմատությամբ։
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության է հասել՝ անգլիական գրանդ տեղափոխվելու կապակցությամբ, հաղորդում է Yahoo Sports-ը:
Ադամանդը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում երրորդն է:
Որպես կանոն` մարմնի վրա առաջացող կարմիր խալերը փոքր չափի են և առաջանում են իրանի, կրծքի և մեջքի հատվածում: Սրանք վտանգավոր չեն առողջության համար` չնայած հարկավոր է վերահսկել մաշկի ցանկացած փոփոխություն: Որպես կանոն` սրանք առաջանում են բաց մաշկ ունեցող միջին տարիքի անձանց մոտ:
UFC նախագահ Դենա Ուայթը գտնում է, որ թեթևագույն քաշում կազմակերպության նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին ավարտել է կարիերան: Վերջին 2 մենամարտերում Ռոուզին պարտվել է՝ նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմից և Ամանդա Նունիեսից:
2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար:
Արական սեռի մոտ ամենատարածվածը թոքերի, բրոնխների, կոկորդի, շնչառական համակարգի գոյացություններն են: Դրանց հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը: Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, այնուհետև արգանդի վզիկի, սեռական օրգանների հետ կապված գոյացություններն են:
Հիմա պարզ է, թե որ թիմի վրա պետք է խաղադրույք կատարել: 68-ամյա շվեդ մասնագետը եռամյա պայմանագիր ստորագրեց Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ:
Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը, որպեսզի թույլ չտան Բելառուսից Ադրբեջան ռուս-իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը։
«Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը», – ասել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։
Ամերիկացի պրոդյուսեր Մայքլ դե Լուկան ազդարարել Է գեղարվեստական ֆիլմի մասին, որը նվիրված կլինի բրիտանական The Beatles խմբի մասնակից Ջոն Լենոնի եւ ճապոնուհի Յոկո Օնոյի հարաբերությունների պատմությանը: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել է Իրանին, որը գտնվել է «վերջին շնչում»։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիա Օբաման, աշխատում է Հոլիվուդում՝ 1 ժամը մոտավորապես 9 դոլարով, հայտնում է TMZ պորտալը։
Վրաստանի խորհրդարանում այսօր ծափահարություններով են դիմավորել Եվրախորհրդարանի որոշումը՝ Վրաստանին տրամադրել առանց վիզային ռեժիմ իր քաղաքացիների կողմից «Շենգենյան գոտի» այցելելիս, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանը որոշում է կայացրել վերականգնել սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ ցամաքային սահմանին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով Մինսկին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Վանյշինան։
Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա ավտոճանապարհը փակ են և դժվարանցանելի: Պատճառը նախորդ գիշեր տեղի ունեցած ձնաբուքն է:
Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ կոչ են արել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին հրաժարվել նախագահական քարոզարշավին մասնակցելուց։
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ավդեևկա բնակավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած գնդակոծության հետևանքով քանդվել է 8 տուն, հայտնում է korrespondent.net-ը։
Ցանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում:
Փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի մայրը Istipress.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ որդին եղել է Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող։
eniMax Media-ն Oculus ստարտապին դատի է տվել 2014 թվականին, երբ այն արդեն փորձում էր ձեռք բերել Facebook-ը: ZeniMax-ը Oculus-ին մեղադրել է իր մտավոր սեփականությունն ապօրինի օգտագործելու մեջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն 2016թ.-ի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 3.4 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 29-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:
Աշխատանքից ազատվել են Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի մի շարք աշխատակիցներ
ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի քրոջ որդին՝ Մ.Ա.Ս.-ը կալանավորվել է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Կախված պահանջարկից՝ կփոխվի նաև ներդրումների վիճակը: Այսօր կան բավականին նորակառույց շինություններ, որոնց բնակարաններն օտարման խնդիր ունեն: Այդ պատճառով` հենց դրանց իրական պահանջարկը սկսեց ձևավորվել, ապա կավելանա նաև ներդրումների ծավալը կապիտալ շինարարության ոլորտում»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:
«Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի պաշտպանիչ թաղանթի ներսում ռադիացիոն հասել է 2011-ից ի վեր առավելագույն՝ վտանգավոր մակարդակին, հայտնում է Kyodo գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից և Սպիտակ տան արևելյան թև տեղափոխվելուց ի վեր նրա կինը՝ Մելանյան, չի հայտնվել հանրությանը, հայտնում է CNN-ը։