Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է թուրքական ԶԼՄ-ներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը՝ միաժամանակ գործարկելով ԵՄ-ի առանց վիզային ռեժիմների մեխակիզը երրորդ երկրների հետ, որը սպասվում է մարտին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ու նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են սահմանամերձ գոտում կառուցված զինվորական ավան, ծանոթացել շտաբի, զորանոցների, ճաշարանի, բժշկական կետի, ակումբի ու այլ օբյեկտների հետ։
Ներկայում Գերմանիայի իրավապահ մարմիններին հայտնի են 570 իսլամիստների անձերը, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Դրա հետ մեկտեղ նրանց մոտավորապես կեսը, այսինքն՝ շուրջ 285-ը, այժմ գտնվում են Գերմանիայում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Այս մասին Պորոշենկոն հայտարարել է գերմանական Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում։
Լեհաստանը մտադիր է լավացնել հարաբերությունները Բելառուսի հետ՝ հույս ունենալով ակտիվացնել ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող ընկերություններին վճարել է 12.8 մլն դոլար, գրում է Politico-ն։
«Մեր մանդատի համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որքան հնարավոր է շուտ այցելել ադրբեջանցի գերուն` դիտարկելով նրան պահելու պայմանները, ինչպես նաև տալ նրան հնարավորություն՝ կապ պահպանել ընտանիքի հետ»,-ասաց Էթերի Մուսայելյանը:
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Twitter-ում, որ Իրանը մեծ ազդեցություն ունի Իրաքի տարածքում, որտեղ ամերիկյան իշխանությունները ներդրել են մոտ 3 տրլն դոլար։
Փետրվարի 1-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր հիրավի պատմական օր է, Եվրախորհրդարանի այսօրվա որոշումը շատ կարևոր հաստատումն է լինելու Եվրամիության կողմից Վրաստանին քաղաքական աջակցության, այսօր կայացած Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին Մարտուն Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 329 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Ռուսաստանը վերականգնում է սահմանային վերահսկողությունը միութենական Բելառուսի հետ ցամաքային սահմանին, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է։
«Ալիևին պետք են մահացած հերոսներ, որ կարողանա շահարկել, կամ Սաֆարովի պես աննորմալ հերոսներ, որոնք ամբողջությամբ կախված կլինեն իշխանություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհ է մնացել Անգլիայի առաջնության «Հալ Սիթիի» դեմ անցկացրած խաղի արդյունքից (0:0):
ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը ավարտվելու է մոտակա 2 տարում, հայտնում է Fox News-ը։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնք կազմակերպել էին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսանողները, վերաճել են անկարգությունների։
Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել Բուխարեստի փողոցներ՝ մասնակցելու հակակառավարական ցույցերի Քրեական օրենսգրքում փոփոխությունների և դատապարտյալների համաներում շնորհելու որոշման հետ, հաղորդում է Аgerpres.ro-ն:
Փետրվարի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ խոսակցությունն անվանել է «վատագույնը» նրանցից, որ վարել է այլ երկրների նախագահների հետ։