Բաժիններ՝

Առաջիկայում Երևանում նախատեսվում է տեղադրել 6-7 նոր հանրային զուգարան

Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում գարնան ընթացքում Երևանում կտեղադրվի  6-7 նոր հանրային զուգարան։
Դրանք տեղադրվելու են հասարակական այն վայրերում, որտեղ լինում են զբոսաշրջային մեծ կուտակումներ։ Բանակցություններ են ընթանում նաև քաղաքում գտնվող սրճարանների և ռեստորանների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք իրենց կառույցների տարածքում գտնվող զուգարանները տրամադրեն նաև զբոսաշրջիկներին։

Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

«Զբոսաշրջության զարգացման նպատակով Երևանի քաղաքապետարանը 2017-ին նախատեսում է նաև ծրագիր՝ միտված վերապատրաստելու մայրաքաղաքի մասին պատմող զբոսավարներին։ Քաղաքապետարանը զբոսաշրջության մասնագետների համար նախատեսված ծրագրերի իրականացման համար սերտորեն համագործակցում է Տուրիզմի հայկական ինստիտուտի հետ։ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ենթակայության ներքո է գտնվում նաև «Երևան սիթի տուր» զբոսաշրջային ծրագիրը։ Այն իրականացվում է երկհարկանի ավտոբուսների միջոցով, որտեղ տրամադրվում է վեց լեզվով աուդիոգիդեր և պատմվո ւմ Երևանի մասին»,- ասաց Բարաղամյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները հիմնականում լինում են Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Իրանից և Գերմանիայից։

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետություն է ժամանել մոտ 969 010 զբոսաշրջիկ, ովքեր առնվազն մեկ օր անցկացրել են Երևանում։ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների այցելությունների թիվը դեպի Երևան աճել է 3.6 %-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս