Բաժիններ՝

«Մինսկը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի նավթից՝ հանուն անկախության». Լուկաշենկո

Մինսկը կարող է հրաժարվել ռուսական նավթից, եթե մյուս նժարին դրված լինի երկրի անկախությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկին հեշտ չի լինի ռուսական նավթից հրաժարվելու դեպքում։
«Սակայն ազատությունը, անկախությունը շատ շահութաբեր են, դա չի գնահատվում ոչ մի գումարով ու ոչ մի թվով։

Դա անհամեմատելի է, եթե մի նժարին դրված է անկախությունը, մյուսին՝ ռուսական, իրանական, ադրբեջանական կամ ամերիկյան նավթը։ Դա անհամեմատելի է»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մինսկում վաղ թե ուշ կգտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը։

Նա նաև հայտարարել է, որ Բելառուսը դիմել է դատարան՝ կապված ռուսական նավթի մատակարարումների կրճատման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728