Անհայտ անձը հարձակվել է «Լուվրի» տարածքի անվտանգությունը հսկող իրավապահի վրա
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ժամեր առաջ հարձակում է տեղի ունեցել: Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը տեղեկացնում է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է «Լուվր» թանգարանը հսկող իրավապահի վրա, որն էլ կրակ է բացել և ծանր վիրավորել հարձակվողին: «Նա իր մոտ ունեցել է սուր գործիքներ և հարձակման պահին բղավել է «Ալլահ աքբար»: Տեղի ոստիկանությունը փակել է ինչպես թանգարանի հարևան տարածքներն, այնպես էլ բուն թանգար նը»,- նշել է Ավագյանը:
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ թանգարանը հսկող ոստիկանի վրա հարձակված անձի պայուսակում իրավապահ մարմինները պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել: Իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ անհայտ անձը փորձել է երկու մեծ պայուսակով մտնել Լուվրի մոտ գտնվող առևտրի կենտրոն:
Ոստիկանները կանգնեցրել են, փորձել ստուգել պայուսակը: Նրա մոտ եղել են սուր գործիքներ, որոնցով փորձել է հարձակվել ոստիկանների վրա: Նրանցից մեկը վիրավոր է, նա ստացել է անհրաժեշտ բուժօգնություն: Հարձակվողը ևս վիրավոր է, նրա ուղղությամբ ոստիկանները կրակել են 5 ա նգամ: