Բաժիններ՝

Ի՞նչ է արվում Երևանում սպասվելիք ջրհեղեղի դեմն առնելու ուղղությամբ

 Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երևանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Skandalayin.ru կայքում տպված հոդվածը՝ «Երևանը ջրհեղեղի վտանգի առջև է. պատկան մարմիններն անհանգստացած են» (http://skandalayin.ru), մեղմ ասած՝ լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Այդպիսի նախադեպ եղել է դեռևս 1946թ., երբ աղետը քաղաքին մեծ վնաս է հասցրել: Ու նույնը սպասվում է հիմա, երբ առաջիկայում եղանակը կտրուկ տաքանալու է՝ ինչպես կանխատեսում են օդերևութաբանները: Ձնհալից առաջացած ջուրը հեղեղելու է մեր փողոցն ու տունը, քանի որ և՛ Հրազդան գետը, և՛ Գետառը (որի մի մասը բետոնապատված է) չեն կարողանալու այդ ծավալի ջուրը տեղափոխել: Այս ահազանգը հնչեցնում են ոլորտի մասնագետները, միչդեռ փաստացի որևէ գործողություն չի ձեռնարկվել աղետի դեմն առնելու համար»,- նշված է նամակում:

Ավագանու անդամը խնդրել է տեղեկացնել, թե քաղաքապետարանը կոնկրետ ինչ միջոցառումներ է նախատեսում եղանակի տաքացման դեպքում կանխատեսվող աղետը կանխարգելելու նպատակով:

րևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Լուսակնարը՝ http://skandalayin.ru կայքի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս