Փետրվարի 4-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում «Mersedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Այրվել են հյուրասենյակի փայտյա դուռը և պատուհանը (մոտ 3 քմ), գույքը՝ ամբողջությամբ (հեռուստացույց, բազմոց, 2 բազկաթոռ), խոհանոցի փայտյա պատուհանը (մոտ 1.5 քմ), գույքը՝ ամբողջությամբ (սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր) և ննջասենյակի փայտյա դուռը (մոտ 1.5 քմ):
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Աշխարհահռչակ Forbes հանդես հրապարակել է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը:
Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: Զարդի ներկայիս տերերն ուկրաինացի զույգ են։
Ձեր մասին որևէ նոր և հետաքրքիր բան իմանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ դիմել հոգեբանների և էքստրասենսների օգնությանը։ Երբեմն բավարար է պարզ և ուրախալի թեստ անցնել։
Գաղտնի ծառայությունները գրեթե բոլոր երկրներում համագործակցում են բջջային օպերատորների հետ, որոնք նրանց են տրամադրում տվյալներ բաժանորդի մասին՝ դատարանի որոշմամբ։
Կերակրի սոդան կենցաղում օգտագործվող անփոխարինելի միջոց է։ Marketium.ru կայքը գրում է, որ այն կարելի է օգտագործել ատամի մածուկի փոխարեն, մարմնի և դեմքի համար սկրաբների բաղադրության մեջ։ Սոդայի օգնությամբ կարող եք մաքրել ամենակեղտոտ հատվածը, ախտահանել լվացարանը, ազատվել բորբոսից։
Սպիտակուցը շատ կարևոր է օրգանիզմի համար. առանց դրանց՝ օրգանիզմը չի կարող գործել։ Estet-portal.com-ը գրում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե երբ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների քանակը, և լրացնել բացը։
Քաղաքական համակարգն ու քաղաքացիներն ապրում են իրարից անջատ, այլ իրականություններում, այդ է պատճառը, որ քաղաքականությունը չի սպասարկում քաղաքացիների շահերը, և քաղաքացին քաղաքականության ու կուսակցությունների համար ոչ թե նպատակ է, այլ միջոց կամ գլխաքանակ, որն ընտրությունների օրը դառնալու է ընտրազանգված։
Մասնագետների միջազգային խումբը՝ Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի գիտնականների գլխավորությամբ, ներկայացրել է վիթխարի քվանտային համակարգչի կառուցման պլան, որը պետք է դառնա ամենահզոր հաշվողական սարքն աշխարհում: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Science Advances հանդեսում:
Ես չեմ զարմացել, որ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Australian Open-ը: Նրանից միշտ կարելի է սպասել ամենաբարձր մակարդակի խաղ, երբ նա առողջ է:
«Այդ հատվածից կրակ էր դուրս գալիս։ Հետո երրորդ անգամ արդեն ձեռքով խփեցի ու ամբողջությամբ բացվեց և կրակի մեծ ճնշումը ինձ դուրս շպրտեց։ Ես կարողացա ինձ պահել, չընկա տանկի վրայից և անմիջապես ընկերոջս մասին մտածեցի, որպեսզի հանեմ նրա դին, որ գոնե չայրվի։ Այդ պահին ինձ թվում էր, թե մահացել է, բայց տեսա, որ շարժում է ձեռքերը ու արդեն ոչինչ չէի մտածում, միայն նրան փրկել ու միտքն էր գլխումս»։
Մեծ Բրիտանիայի Նորտ Յորքշիրի կոմսության բնակչուհին 115 կիլոգրամ քաշ է գցել իր երեխաների ծնվելուց հետո եւ դարձել սոցիալական ցանցերի աստղ: Այս մասին գրել է Daily Mail-ը:
«Տորինոյի» դարպասապահ Ջո Հարթը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Չելսի»:
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պղնձի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 388,5 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 23,1 տոկոսով:
ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու է ընթացիկ տարվա աշնանը:
Սնդդի անվտանգության պետական ծառայությունը ամբողջ հունվարն աշխատել է արտակարգ ռեժիմով:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ «եթե հանկարծ «Չելսին» չդառնա Անգլիայի չեմպիոն, ապա դա կլինի միայն «կապույտների» մեղքը»: «Մենք չափազանց շատ ենք հետ մնում:
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պահածոների արտադրության ծավալը կազմել է 14 հազար 543.5 տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 30.3 տոկոսով:
Հեռացնում է բորբոքումը։ Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների դեպքում։ Դրա համար հարկավոր է 2 թեյի գդալ մանրացրած կեղևի վրա 1 բաժակ տաք ջուր լցնել, տաքացնել գոլորշու վրա 30 րոպե, սառեցնել։ Թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 50 գրամ։
Ֆուտբոլում 21 անհավանական տարիներից հետո ես որոշեցի, որ հիմա ամենահամապատասխան ժամանակն է, որպեսզի ավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Այս մասին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ադրբեջանցի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն ձերբակալված է, տարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացին համացանցում հայտարարություն էր տեղադրել՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով վարորդ աշխատելու պատրաստակամության մասին, ինչի կապակցությամբ նրան է զանգահարել դատապարտյալը ՔԿՀ-ից, ներկայացել որպես գործարար և բարձր վարձատրությամբ վարորդի աշխատանք առաջարկել։
«Հետազոտված 152 տղամարդկանցից 4-ի մոտ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ: Վահանաձև գեղձի շուրջ 2000 հետազոտություն է կատարվել, որի արդյունքում գրանցվել է 105 քաղցկեղի դեպք: 12 կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 15-ի մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ»,-ասաց նա:
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան չի բացառում իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը «Նապոլի»:
Խուլիգանության և խոշոր չափի գողության մեղադրանքներով հետախուզվողը նաև «Մերսեդես» էր առևանգել:
«Այսօր շատ բարձր տրամադրությամբ ենք եկել Գյումրի, ինչի համար նախ շնորհակալ ենք այն գործարարներին, ովքեր ցանկություն հայտնեցին միանալ մեզ: Այս ծրագիրը նախ և առաջ Գյումրիում կլինի տրամադրություն փոխող ծրագիր: Կարծում եմ հենց այսօր մենք սրանով մեկնարկ կտանք մեծ ներդրումային ծրագրի, որը բավական հետաքրքիր է: Ցավոք սրտի, ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, բայց ես խնդրել եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի իրենք էլ ներդրում անեն»,- նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: