Բաժիններ՝

Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 80 մ սահել է դեպի ձորը. կան վիրավորներ

Փետրվարի 3-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Уаз» մակնիշի 32 LS 597 պետհամարանիշով ավտոմեքենան մոտ 80 մ սահել է դեպի ձորը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ս.-ը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս