
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և Աղետների բժշկության կենտրոններում, Քաղաքացիական պաշտպանության, Փրկարար ուժերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արարատի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի մեկ այլ հրամանով` Փրկարար ծառայության Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Լևոն Փալայանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: