Բաժիններ՝

«Բելառուսը 15 մլրդ դոլար է կորցրել ԵՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով». Լուկաշենկո

Բելառուսը 15 մլրդ դոլար է կորցրել ԵՏՄ-ում անհավասար գների ու պայմանների պատճառով, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այդ ժամանակահատվածում անհասավար գների, անհավասար պայմանների պատճառով Բելառուսը կորցրել է 15 մլրդ դոլար։ Նրանք խոստովանում են այդ թիվը։

Եվ ահա նրանք մեզ հիմա տվել են 5 մլրդ դոլար վարկ։ Դե լավ է, մեզանից խլել 15 մլրդ գների միջոցով ու հետո մեզ տալ նույն այդ փողը և միայն մեկ երրորդը ավելի բարձր տոկոսադրույքով, քան Արժույթի միջազգային հիմնադրամն է տալիս»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդուհանդերձ, նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Մինսկը կկարողանան հարթել վիճահարույց բոլոր հարցերն ու պայմանավորվել։

«Վաղ թե ուշ մենք կկարողանանք պայմանավորվել … Մենք մարդիկ ենք և ցանկանում ենք մարդ մնալ»,- հայտարարել է նա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս