Բաժիններ՝

Լուկաշենկոն՝ Միութենական պետությունից և ԵՏՄ-ից Բելառուսի դուրս գալու լուրերի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարյալ հերյուրանք է անվանել Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունից իր երկրի դուրս գալու մասին հայտարարությունները, հայտնում է RIA Novosti-ն։

«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի և Միութենական պետության մասին հայտարարություններին, ամբողջությամբ հերյուրանք են»,- հայտարարել է Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչի՞ մասին խոսել, եթե չեն լուծվում հարցերը, որոնց մասին մենք պայմանավորվել ենք։ Դրանք անհրաժեշտ է լուծել, հակառակ դեպքում մենք խայտառակության ենք վերածում Միութենական պետության բոլոր նիստերը։ Հարցերը չեն լուծվում, իսկ մենք նիստեր ենք հրավիրում։ Ինչի՞ մասին է խոսքը։

Անհրաժեշտ է լուծել այդ հարցերը։ Մենք երբեք դեմ չենք եղել ինտեգրացիոն նախագծերին, մենք եղել ենք այդ բոլոր նախագծերի նախաձեռնողը»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728