Բաժիններ՝

Սեբաստիան Կուրցն ու Միխայիլ Ջանելիձեն քննարկել են հակամարտությունների կարգավորման հարցը

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ընդունել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Մենք պարոն Կուրցի հետ քննարկել ենք հարցեր՝ կապված Վրաստանում հակամարտությունների կարգավորման հարցում ԵՍՀԿ-ի դերի, վրաց-ռուսական հակամարտության, օկուպացված տարածքներում բնակչության վիճակի, բռնի տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի հետ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի անօրինական գործողություններին, որոնք ուղղված են Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ»,- հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Սեբաստիան Կուրցը հանդիպելու է նաև Վրաստանի նախագահի և վարչապետի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս