Ըստ օրենքի, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հանրաքվեի պահանջ ներկայացնելուց առաջ Սթերջենը պետք է ստանա շոտլանդական խորհրդարանի թույլտությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ու Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև ԵՄ անդամ մի շարք երկրների հետ լարված հարաբերությունների առնչությամբ:
«Մեր թուլացումը լինելու է բոլորի թուլացումը: Մեր ուշադրության ֆիքսացիան ցրված է, մեկ դաշտի վրա չի գտնվում: Մեր մեջ առաջանում է բնազդը, մենք անում ենք ենթագիտակցորեն քայլեր, բայց մենք մեր կյանքը բարեկեցիկ չենք դարձնում: Որովհետև սովոր ենք սպասելու, որ հերթական արհավիրքն է գալու: «Հիմա պետք է վատ լինի, որովհետև մինչև հիմա լավ էր»: Այս սպասումը մեզ թույլ չի տալիս, որ մենք մեր իրականությունը ղեկավարենք լիարժեք»:
Եվրամիության խորհուրդը մարտի 13-ին գրավոր ընթացակարգի ճանապարհով կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, երկարացրել է ՌԴի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ սահմանված անհատական պատժամիջոցների գործողությունը, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի «տարածքային ամբողջականության խախտման» համար:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքից ազատելուն:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 13-ին այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։
ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը 2016 թվականին կազմել է 45,9 տոկոս, ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը՝ 892 մլրդ դոլար 2010 թվականի գներով:
Թուրքիան և Ուկրաինան կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրի քաղաքացիներին փոխայցելություններ կատարել ներքին անձնագրերով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դանի Հիգինբոթամը խոսել է մանչեսթերյան ակումբի ներկայիս իրավիճակի մասին և առանձնացրել է հատկապես հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:
Հունգարիայի պետական ժողովը (խորհրդարան) ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պետության գործող նախագահ Յանոշ Ադերին նախագահ է վերընտրել երկրորդ ժամկետով:
«Մենք մեր հայրենիքում հակառակորդներ չունենք: Մեր հայրենակիցները մեր եղբայրներն ու քույրերն են»,- ասել է նա` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը գործում է ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը ահազանգել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ արդար քարոզարշավի հարցում սահմանափակումների աճի առնչությամբ:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մարտի 13-ին տեղի է ունենում հերթական դատական նիստը:
Արդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ ՈւելդանովԳալուստյանի գործով քննությունն ավարտված է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը:
Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների:
«Ռեալի» ղեկավարությունը ձգտում է պարզության «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի Իսպանիա վերադառնալու պատրաստակամության հարցում: Ինչպես հաղորդվում է, մադրիդցիները ժամանակ են տվել դարպասապահին մինչև մայիս, որպեսզի նա վերջնականապես կողմնորոշվի:
Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության շրջակայքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ տաքսու վարորդների շրջանում անցկացվել է հարցում: Հարցման արդյունքների և տաքսու վարորդների դիրքորոշման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը. Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերը բարձրանում է, դա էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի նշանակությունը: Ի վերջո, Ռուսաստանի ռազմաբազան մեր երկրում է: Մենք ունենք ՌԴ-ի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կմ է: Այդ մասին գրում է նաև թուրքական մամուլը»:
Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում:
Զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։
Ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է, հայտարարել է Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը՝ մարտի 13-ին ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում:
Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների:
«Լեսթերը» հայտարարեց Կրեյգ Շեքսպիրին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին մինչև 2016-17 մրցաշրջանի ավարտը: Անգլիացու առաջին խաղը որպես լիարժեք գլխավոր մարզիչ՝ տեղի կունենա մարտի 14-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում: