Բաժիններ՝

«Մխիթարյանը Մատայի, Էրերեի, Ռեշֆորդի, Մարսիալի խառնուրդն է». Հիգինբոթամ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դանի Հիգինբոթամը խոսել է մանչեսթերյան ակումբի ներկայիս իրավիճակի մասին և առանձնացրել է հատկապես հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

Հիգինբոթամը նշել է, որ վերջին շրջանում Հենրիխը հրաշալի է համագործակցում Իբրահիմովիչի հետ: Ըստ ֆուտբոլիստի՝ Մխիթարյանի և Իբրահիմովիչի համագործակցությունն աջ եզրում կարգավորվել է, և դա շատ է օգնում թիմին;

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է թիմի համար: Նա տեմպ է հաղորդում գրոհներին: Նա տվեց թիմին այն, ինչ ոչ ոք չէր կարող տալ:

Մխիթարյանը Մատայի, Էրերեի, Ռեշֆորդի, Մարսիալի խառնուրդն է: Բոլորն էլ առանձին-առանձին լավն են, ունեն լավ տեմպ, բայց Մխիթարյանն ամբողջացնում է նրանց»,- նշել է Հիգինբոթամը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս