Բաժիններ՝

«Ռեալն» ուզում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայից վերջնական պատասխան ստանալ մինչև մայիս

«Ռեալի» ղեկավարությունը ձգտում է պարզության «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի Իսպանիա վերադառնալու պատրաստակամության հարցում: Ինչպես հաղորդվում է, մադրիդցիները ժամանակ են տվել դարպասապահին մինչև մայիս, որպեսզի նա վերջնականապես կողմնորոշվի:

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2019 թ. հունիս: Սակայն «Ռեալը» կարող է գնել դարպասապահի տրանսֆերը 50 մլն ֆունտով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դե Խեան արդեն ունեցել է բանակցություններ իսպանական ակումբի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 26 խաղ, որոնցից 10-ում գնդակ բաց չի թողել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031