Հայտնաբերված զանգվածն ու դեղապատիճներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին:
Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:
Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, այս մասին տեղեկացնում BBC-ին։
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ:
«Բացի նրանից, որ ՊԵԿ-ն ունի հետադարձ կապ, այն առկա է նաև իմ աշխատակազմում և կոնկրետ մարդիկ, ովքեր զբաղվում են ՊԵԿ-ի գործերով: Չի եղել դեպք, որ որևէ մեկը բողոքի ՊԵԿ-ի անարդարությունից և մենք ՊԵԿ-ի հետ համատեղ մինչև վերջ չգնանք, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը: Ես ռեգուլյար շփվում եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բողոքները պակասել են»:
«Կապույտների» առաջատարը կիսվել է մրցաշրջանի վերաբերյալ իր կարծիքով և պատմել է Ժոզե Մոուրինիոյի և Անտոնիո Կոնտեի միջև տարբերությունների մասին:
Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:
Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ:
Երկու տարեկան Մարիամը լյարդի անհապաղ փոխպատվաստման կարիք ունի։ Երբ Մարիամը ծնվեց, նրա մոտ ախտորոշեցին լեղուղիների ատրեզիա։ Մարիամը ստացավ անհրաժեշտ ողջ բուժումը, սակայն ի հայտ եկան որոշակի բարդություններ, որոնք հանգեցրին հնարավոր ամենասարսափելի հետևանքին՝ լյարդի ցիռոզի։
Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում:
Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:
Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը:
Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Չելսի»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հանդիպման մասին:
«Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկում հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ Գերմանիան թարմացրել է այդ երկիր այցելել ցանկացող իր քաղաքացիների համար արված նախազգուշացումը:
Մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`բնակելի շենքի շքամուտքում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում:
Երևանում մարտի 14-ի առավոտյան Մյասնիկյան պողոտայում և Հերացու փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը:
Կիրակի օրը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հանդիպում է եղել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը»: