Բաժիններ՝

«Լեսթերը» Շեքսպիրին հաստատեց գլխավոր մարզչի պաշտոնում

Կլինի՞ նա գլխավոր մարզիչ նաև հետո, թե՞ ոչ. սա է հարցը:

«Լեսթերը» հայտարարեց Կրեյգ Շեքսպիրին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին մինչև 2016-17 մրցաշրջանի ավարտը: Անգլիացու առաջին խաղը որպես լիարժեք գլխավոր մարզիչ՝ տեղի կունենա մարտի 14-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում:

Շեքսպիրը «Լեսթերի» մարզչական շտաբում է 2008 թվականից: 53-ամյա մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնակատար դարձավ փետրվարի 23-ին՝ Կլաուդիո Ռանիերիի հեռացումից հետո: Շեքսպիրի գլխավորությամբ «Լեսթերը» հաղթեց «Լիվերպուլին» և «Հալլ Սիթիին» նույն՝ 3:1 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս