Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է. Շուլց
Ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է, հայտարարել է Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը՝ մարտի 13-ին ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում: Նրա ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է N24 հեռուստաալիքը։
«Բաց հասարակության վրա ճնշումն անձնիշխանական ուժերի կողմից, որոնք ավելի ու ավելի շատանում ամենուրեք աշխարհում, սաստկանում է: Նրանք ցանկանում են մեզ եւ հասարակությանը պարտադրել իրենց քաղաքականությունը, իրենց արժեքները, որոնք տրամագծորեն հակառակ են մեր առաջադիմական արժեքներին:
Նրանք հանդես են գալիս հանուն ազգային մեկուսացման, հանուն բաց հասարակությունների դեմ պայքարի: Նրանք ակտիվորեն հանդես են գալիս հանուն բաժանման, անցկացնում են սոցիալական, էթնիկական եւ կրոնական սահմանազատումներ, նրանք մարդկանց տրամադրում են միմյանց դեմ:
Այսպես, լրագրողներին առանց պատճառի կալանավորում են եւ հարկադրում լռել: Զանգվածային լրատվամիջոցների ազատությունը բացահայտորեն հարձակման է ենթարկվում: Այսպես, ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է»,-ասել էՇուլց, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: