Բաժիններ՝

Զինված ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը

Զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը:

«Մեր երեկվա հայտարարությունը շատ հստակ էր. զինված խմբավորումները չեն պատրաստվում մասնակցել Աստանա-­3-­ին, քանի որ առայժմ չեն կատարվում կրակի դադարեցման խոստումները»,­-ասել է Աբու Զեյդը, պատասխանելով այն հարցին, թե իրենցից որեւէ մեկը ներկայացված կլինի արդյոք Աստանայի բանակցությունների երրորդ փուլին, որը տեղի է ունենալու մարտի 14-­15-­ին:

Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված բարձր մակարդակի հերթական միջազգային հանդիպումը կսկսվի մարտի 14-­ին:

Ղազախստանի ԱԳ նախարարության տվյալներով՝ մարտի 14-­ին պլանավորված են նախնական կոնսուլտացիաներ, մարտի 15-­ին կկայանա լիագումար նիստ:

Այդ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքը, որը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել փետրվարի 15-­16­-ին, դարձել է վերջնական պայմանավորվածությունը Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի գծով
մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ:

Զինված ընդդիմության ներկայացուցիչները մասնակցել են առաջին եւ երկրորդ փուլին: Իր հերթին Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին ՌԻԱ Նովոստիին հավաստել է, որ իրենք մասնակցելու են Աստանա­3­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս