«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:
Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:
«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքումը կարող է երկար ժամանակ պահանաջել, իսկ հայկական կողմի համար էական նշանակություն ունի ԱՄԷ հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը, ինչի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերին ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում»:
«Արիության դիմանկարներ» գիրքը, որում մեկտեղված են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի վրձնի գործերը, դարձել է բեսթսելեր:
Toyota Research Institute-ի հետազոտական կենտրոնը մարտի 14-ին ներկայացրել է ինքնուսուցվող գործառույթով անվարորդ ավտոմեքենա:
Նիդեռլանդների Ձեռնարկչական գործունեության գործակալությունը Հանս վան Մանենին մեկ ամիս է տվել պահանջի կատարման համար:
Վերջին տարիների ամենասպասված մենամարտը կարող է տեղի ունենալ Լաս Վեգասի T-Mobile Arena-ում: Առանց կանոնների մարտերի համար աշխարհում ամենամեծ արենան նախնական զբաղեցվել է հունիսի 10-ի համար:
Մեծ Բրիտանիայում C&T Auctionsի աճուրդին է դրվել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը:
Առաջարկում ենք թեստ, որը կօգնի հասկանալ բնավորության գծերը։ Պահանջվում է ընդամենը նայել լուսանկարին և ֆիքսել, թե ինչ եք առաջինը տեսնում դրանում։
Հայաստանում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ գրանցվել է բենզինի գների աճ՝ համապատասխանաբար 9.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, փետրվարին հունվարի նկատմամբ ավելացել է նաև դիզելային վառելիքի գները: Գնաճը կազմել է 10.1 տոկոս:
Ծննդյան օրը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան շատերը կարծում են։ Այս թվից ուղղակիորեն կախված են մարդու բնավորության առանձնահատկությունները։
Ավելորդ կիլոգրամներից ազատվելը բավական բարդ է։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։ Այս միջոցը կօգնի ոչ միայն նիհարել, այլև իջեցնել արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, բարենպաստ ազդեցություն կունենա սիրտ-անոթային համակարգի վրա, էներգիա կհաղորդի։
Facebook ընկերությունը մշակողներին արգելել է օգտատերերի վերաբերյալ սոցիալական ցանցում պահվող տեղեկատվությունն օգտագործել լրտեսման նպատակով:
Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների գները մնացել են անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև ջրամատակարարման, աղբի հավաքման և կոյուղու գները:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ևս խոսել է «Բարսելոնայի» հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայում:
Apple-ը նոր սարքերը կներկայացնի մինչեւ այս ամսվա վերջը:
«Եթե ես 2 խաղում պարտվեմ, ինձ կհեռացնեն մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք պարտվել ենք վերջին 6 խաղերից 4-ում՝ ներառյալ Եվրոպայի լիգան և Իտալիայի գավաթը, իսկ դուք խոսում եք նոր պայմանագրի մասին: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եթե ինձ հեռացնեն, ապա ճիշտ կլինեն: «Ռոման» ուժեղ ակումբ է, որտեղ Ձեզանից արդյունք են պահանջում»,- Սպալետիին է մեջբերում Football Italia-ն:
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ նման կենտրոն, կամ հնարավո՞ր է Հայաստանում գտնել մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ: Կանադայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Րաֆֆի Էլիոթը (Raffi Elliott-ian) կարծում է, որ հնարավոր է. ավելին, GetTreated ստարտափի միջոցով փորձում է ցույց տալ հայկական բժշկության թաքնված կողմերը և առավելությունները:
Շատ ենք խոսել այն մասին, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին պարբերաբար մարզիչներին առաջարկում է գնել այս կամ այն ֆուտբոլիստին: Իր մշտական հակառակորդի օրինակին է հետևել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Բարսելոնան» նորանոր ճիգեր է գործադրում, որպեսզի թիմում պահի Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Պայմանագրի երկարաձգման համար «կապտանռնագույնները» պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին որպես բոնուս վճարել 40 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ պայմանագրի ստորագրման դեպքում Լիոնել Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հաղթանակը, ինչպես նաև խոսել է այդ հաղթանակում մրցավարների դերի մասին:
«Ինչքան բարձր է վստահության աստիճանը, այնքան քիչ են ծախսերը: Վստահելով՝ մարդիկ անում են ավելի շատ, քան պետք է անեն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները: Իսկ վստահությունը, առաջին հերթին, հիմնված է գիտելիքների վրա»,- ասում է Վարդանյանը:
Փետրվարին հունվարի համեմատ 4,6 տոկոսով նվազել են տղամարդկանց հագուստի գները, իսկ 3,5 տոկոսով` կանանց հագուստի, 2,6 տոկոսով` նորածինների և երեխաների:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթելուց հետո, թե՛ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները խելահեղ տոնակատարություն էին կազմակերպել:
Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող էր, բայց հիանալի էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները:
Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016 թվականին Հայաստանը 80-րդն էր, 2015-ին՝ 86, 2014-ին` 79, իսկ 2013-ին` 72-րդ էր:Այս վարկանիշում Հայաստանի՝ 2007-2017 թթ. ընթացքում ամենահաջողված ցուցանիշը եղել է 2008 և 200 9 թվականներին, երբ 66-րդն էր:
Օրգանիզմ մուտք գործելու դեպքում մակաբույծները վարակների և հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում։ Այս 7 մթերքը կօգնեն օրգանիզմը պակաս գրավիչ դարձնել մակաբույծների համար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Դավիթ-Բեկի, Ռաֆայել Մինասյան, Սպանդարյան, Մուշեղ Հարութունյան թաղամասերի, Հունան Ավետիսյան փող. 1 և 1ա շենքերի, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
Մարտի 14-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ ԱՀ էկոնոմիկայի նախարարության նախագիծը: