ԱՄՆ նոր կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ սահմանափակվելով միայն հռետորաբանությամբ և տեղային գործողություններով:
Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ արևմտյան թևը կոչ է արել իր անդամներին բոյկոտել «Օսմանյան լեյտենանտ» ֆիլմը, քանի որ այն ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան FresnoBee-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» փետրվար ամսվա լավագույն գոլ է ճանաչվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:
Նյու Յորքի քաղաքային իշխանություններն անանուն աղբյուրի միջոցով լրատվամիջոցներին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:
«Ամեն երկիր ինքը պետք է աշխատի, հույս չդնի մյուսի վրա, որպեսզի իր տեղը գտնի այս մեծ նոր ներկապնակում: Հայաստանն այս առումով խնդիրներ ունի, բայց կարծում եմ, որ իր տեղը կգտնի»,- նշեց Ֆյոդոր Լուկյանովը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները: Նա նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում:
Հայաստանում բացվել է հերթական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ «Գոր մետալ» ընկերության աջակցությամբ Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա:
«Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն. այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է»:
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդունել է Ստամբուլ ժամանած և տեղապահի պաշտոնում իր մրցակից Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված այդ երկրում իր ելույթ արգելելու որոշման հետ:
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր և Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատում հայիրանական հարաբերությունները և տարածաշրջանում Իրանի դերն ու վարած հավասարակշիռ քաղաքականությունը:
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարում Եվրոպական Միության հետ ակտիվ երկխոսությանը: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ ժողովուրդը, ի տարբերություն այլ ազգերի, աշխատասեր է, նույնիսկ շաբաթ-կիրակի է պատրաստ աշխատելու՝ միայն թե կարողանա իր երեխային կերակրել:
Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 19.20-ին, 1985 թ. ծնված Սիրակ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ժամը 15։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել են Ադրբեջան:
Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։
Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 9-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Պետիկ Կ.-ին։
Հայկական մշակութային իրականության մեջ կանցկացվի նախադեպը չունեցող Armenian Europe music awards առաջին երաժշտական մրցանակաբաշխությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Ռոբերտ Ս.-ին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության տվյալներով, հաշվետու տարում ազգային հայտատուների կողմից ներկայացվել է գյուտերի 4 միջազգային հայտ: Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2016 թվականին ներկայացվել է 3 հայտ:
Մահացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայրը: Լիմինդր Ալեքսանյանը տևական ժամանակ է, ինչ հիվանդ էր:
Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց Կարապետյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված նոր գերժամանակակից նախակրթարանը: