Բաժիններ՝

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի մինչև 100 միլիարդ դոլարի. Դավութօղլու

CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ողջունել է Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ոչ վաղ անցյալի դիվանագիտական գործընթացները: Դավութօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում լարվածության նվազումն օգտակար կլինի Թուրքիայի համար.

«Թուրքիան սերտ և թափանցիկ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ, և պատրաստ է օգնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանը, ինչը մասնավորապես վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի հարցին:

Անկարայի ու Թեհրանի միջև տնտեսական համագործակցությունը ծառայելու է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանի տնտեսությանը և կնպաստ տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարվելու հնարավորությանը, ապա Իրանի շուկան հանդիսանում է ամենադինամիկ զարգացող շուկաներից մեկն Ասիայում, և եթե այն բացվի միջազգային հանրության համար, ապա Թուրքիային կընձեռի մեծ հնարավորություններ:

Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 10 անգամ՝ 2.5 միլիարդ դոլարից հասնելով մինչև 25 միլիարդ դոլարի: Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո այդ ցուցանիշը կհասնի մինչև 100 միլիարդ դոլարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս