
Հնդկաստանում փոխնակ մայրերի տարեկան եկամուտը գերազանցում է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը

BBC-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ստեղծվում է աշխարհի առաջին կլինիկան, որը մասնագիտացած է կոմերցիոն փոխնակ մայրության մեջ: Այս անսովոր ու վիճելի նախագծի մասին նկարահանվել է փաստագրական ֆիլմ:
Դրանում մասնավորապես նշված է, որ թեև այդ հիմնարկի կառուցումը դեռ չի ավարտվել վերջնականապես, դրանում արդեն իսկ գտնվում է մոտ 100 հղի կին, որոնք երեխաներ են լույս աշխարհ բերում ամուսնական տարբեր զույգերի, այդ թվում նաև օտարազգիների համար:
Կլինիկան գտնվում է Գուջարաթ նահանգի Անանդ ոչ մեծ քաղաքում: Վերջին 10 տարում այնտեղ լույս աշխարհ է եկել մոտ 600 երեխա՝ ծնված փոխնակ մայրերից: Հնդկական օրենքները նպաստում են «բիզնեսի» այդ տեսակի ծաղկմանը՝ համայն աշխարհից գրավելու չբեր զույգերի:
Դրա շնորհիվ ներկայումս Հնդկաստանում փոխնակ մայրությունից ստացված եկամուտը կազմում է տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար: Կլինիկան հիմնադրել է բժիշկ Նայանի Պատելը, ով համարվում է Հնդկաստանում կոմերցիոն փոխնակ մայրության պիոներներից մեկը:
Նրան շատ են քննադատել՝ մեղադրելով աղքատ կանանց շահագործելու մեջ, որոնք հանուն փողի համաձայնվում են դառնալ փոխնակ մայր: Պատելի կլինիկան հաճախ անվանում են «երեխաների արտադրման գործարարն» կամ «մանկական գործարան»: