![](/banners/BeFunky-design.jpg)
Գաբալայի ՌՏԿ-ն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/2j1rfkp_view.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը վերջնականապես ավարտել են Ռուսաստանի հետ Գաբալայի ՌՏԿ-ի ընդունման-հանձնման գործընթացը: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի զորահրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը:
Վերջինիս խոսքերով՝ Գաբալայի ՌՏԿ-ում այլևս չեն մանցել ռուս զինծառայողներ, որոնք իրենց ընտանիքների հետ լքել են Ադրբեջանը: Մեհդիևն ընդգծել է, որ կայանն արդեն իսկ ամբողջությամբ գտնվում է իրենց վերահսկողության ներքո:
Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագիրը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է 2002 թվականին: 2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը դադարեցրեց կայանի շահագործումը՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանը գրեթե 43 անգամ բարձրացրել է վարձավճարը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի:
1984 թվականին հիմնադրված կայանը Ռուսաստանին հնարավորություն էր ընձեռում հետևելու Հնդկական օվկիանոսից (6000 կիլոմետր հեռավորությունից) բալիստիկ հրթիռների գործարկմանը: